Ալիևն ու Մամեդյարովը հանդիպել են ղրիմցի թաթարների առաջնորդների հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստամբուլում հանդիպել են ղրիմցի թաթարների առաջնորդներ Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումը փաստող լուսանկարը հրապարակել է Ղրիմաթաթարական մեջլիսի «նախագահ» Ռեֆաթ Չուբարովի բլոգում:
Լուսանկարում երեւում է, որ Իլհամ Ալիեւը Էլմար Մամեդյարովի հետ զրուցում են Մուստաֆա Ջեմիլեւի եւ Ռեֆաթ Չուբարովի հետ:
Ուկրաինական ԶԼՄ-ներն օրերս հայտնել են, որ համացանց թափանցած գաղտնի փաստաթղթերի համաձայն` ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները երկար ժամանակի ընթացքում հետեւել են Ղրիմում թաթարների մեջլիսի առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւի գործունեությանը եւ եզրակացության հանգել, որ նա աշխատում է թուրքական հետախուզության օգտին եւ սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգությանը:
Այդ գաղտնի նյութերի համաձայն` անվտանգության ծառայությունը համարում է, որ բոլորը հիմքերն ունի Ջեմիլեւին որպես «թուրքական հատուկ ծառայությունների ազդեցության գործակալ» կասկածելու գծով հետաքննություն անցկացնելու համար այն բանից հետո, երբ նա եւ Ղրիմի ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովը 2013 թվականին ակտիվորեն առաջ են տարել գերմանացի ֆաշիստների հետ համագործակցելու համար 1944 թվականին կղզուց ղրիմցի թաթարների արտաքսումը «ցեղասպանություն» ճանաչելու մասին օրինագիծ:
Ենթադրվում է, որ Ուկրաինայի դատախազությունը մոտ ժամանակում դատական գործ կհարուցի Ղրիմի ինչպես ադրբեջանական համայնքի ղեկավար Ռահիմ Հումբաթովի, այնպես էլ ղրիմցի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւի դեմ:
Ռուսաստանյան ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ղրիմի Հանրապետության խորհրդարանը լուծարել է ղրիմաթարական մեջիսը: