Ցանկանու՞մ եք հավերժ ապրել. դա շուտով հնարավոր կլինի
Երբ Queen ռոք խումբը 1986թ. հարցրեց, թե «Ո՞վ է ուզում հավերժ ապրել», շատերը մեկնաբանեցին այդ արտահայտությունը որպես ստանդարտ քնարական հռետորություն: Բայց հիմա երեք տասնամյակ է ացնել և մեծ նվաճումներ են գրանցվել տեխնոլոգիաների, բժշկության և գիտության մեջ, ինչի արդյունքում այդ դարավոր հարցի պատասխանը կարող է փոխվել: Ինչպես կարծում է հայտնի ամերիկացի գյուտարար, «Թոմաս Էդիսոնի օրիանկան ժառանգորդ» Ռեյմոնդ Կուրցվելը` մենք մոտենում ենք անմահությանը:
Ռեյմոնդը հայտնի է իր տեխնոլոգիական կանխատեսումներով` արհեստական ինտելեկտի առաջացումը և մարդկային կյանքի արմատական երկարաձգման միջոցները: Եվ եթե պատմությունը ունի որևէ ցուցում (իսկ նրա խոսքերը մնում են ճշմարիտ), ապա մենք կարող ենք ապրել շատ երկար կյանք:
Անցյալ շաբաթ PBS-ի News Hour հաղորդման ժամանակ Կուրցվելը նշել է, որ «մահը իմաստի, հարաբերությունների և գիտելիքի մեծ ավազակ է», որը շուտով կնվաճվի: Գիտնականը հավելել է, որ շուտով մենք կկարողանաք հաղթել հիվանդությունը և այլասերումը և ապրել «հավերժ»:
Անդրադառնալով այն նվաճումներին, որոնք գրանցել են տեխնոլոգիաները` ի դեմս համակարգիչների ի հայտ գալուն, Կուրցվելը ասել է, որ անմահությունը այլևս դատարկ երազանք չէ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը