Բաժիններ՝

Օգտատերերը ծաղրել են Պորոշենկոյին ճմրթված կոստյումի համար

Սոցցանցի օգտատերերը ճմրթված կոստյումի համար ծաղրել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որով նա գնացել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման:

Լուսանկարը, որտեղ երկու երկրների առաջնորդները միմյանց ձեռք են սեղմում, տեղադրվել է Twitter-ում ու Facebook-ում Պորոշենկոյի և նրա վարչակազմի էջերում։

Պորոշենկոն և Օբաման հանդիպել են ապրիլի 1-ի գիշերը Վաշինգտոնում՝ միջուկային գագաթաժողովում։ Ուկրաինայի նախագահի կայքում ասվում է, որ երկու երկրների նախագահները քննարկել են Դոնբասում և Ղրիմում իրավիճակը ու «համակարգել ջանքերը՝ Ռուսաստանի կողմից Մինսկի պայմանավորվածությունների կատարման համար»։

Պորոշենկոյի կոստյումի ճմրթվածությունն ավելի վաղ ևս քննարկման թեմա էր դարձել 2015թ. նոյեմբերին Նիդեռլանդներ այցի ժամանակ: Այն ժամանակ մեծ ուշադրության էր արժանացել Պորոշենկոյի ճմրթված շալվարը: Ce73BbSXIAE_Fml_640x961 Ce768dcXIAEsu7o_640x420 CU8HXpGVAAAKJ0S_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930