Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի նշում է մարտի 27-ին:
Այսօր այցելել եմ Հրազդանի բոլոր 13 դպրոցներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել դպրոցների տնօրենների հետ։
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի հայտարարությունը Այսօր առավոտվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, այցելություններ է իրականացրել Հրազդան քաղաքում գործող մի շարք հանրակրթական դպրոցներում:
Մարտի 21-ը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրն է: 21 թիվը խորհրդանշում է 21-րդ ավելորդ քրոմոսոմը, որն առաջացնում է այս համախտանիշը:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացվել է լրացում, որը հնարավորություն է տալիս ՀՀ կենտրոնական բանկին, կախված բանկի ռիսկայնության մակարդակից, սահմանել ավելի բարձր երաշխիքային վճարներ:
SOS Գյումրի նախաձեռնությունն աճուրդի է հանել առաջին լոտը, որի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է Գյումրիի անօթևան 13 ընտանիքների համար բնակարան ձեռք բերելու նպատակով: Ըստ նախաձեռնողների՝ աճուրդի առաջին փուլն անցկացվելու է առցանց՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Եվ այսպես, առաջին լոտը ֆրանսահայ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի գնդակն է:
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են տարադրամի փոխանակման կետի վրա մարտի 16-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ա. Բադալյանի խոսքով՝ հասկանալի է, որ Հայաստանում ստեղծվող ցանկացած ուժ պետք է հայտարարի, որ իր նպատակը Մարտի 1-ի գործի բացահայտումն է, և այլն: Սակայն իրականում, ըստ նրա՝ կուսակցությունը ստեղծվում է ոչ թե՝ նրա համար, որ այս կամ այն քրեական գործը բացահայտի, այլ՝ որպեսզի երկրի իրավիճակը կարողանան փոխել, իրենց գործողություններով ցույց տան, որ իրենք շարժվում են դեպի դրական, լուսավոր ապագան. «Կուսակցությունը Դատախազություն չէ, որ քրեական գործեր բացահայտի»:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մարտի 18-ին Տավուշում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 24-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«Նաիրի» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ արտառոց դեպք գրանցվեց` դիմեց արդեն 29 շաբաթական հղիությամբ երիտասարդ մի կին, ում Մոսկվայի ուռուցքաբանության ազգային կենտրոնում մեզ դիմելուց օրեր առաջ ախտորոշել էին ձախ կրծքագեղձի քաղցկեղ:
«Էրեբունի» ԲԿ-ից տեղեկացնում են, որ կնոջ աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Բոլորն էլ գիտեն, որ կիտրոնով ջուր խմելը չափազանց օգտակար է, բացի այդ, այս մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում: Այս միջոցը վերացնում է այրոցը, կարգավորում է pH-ի մակարդակը, խթանում է մարսողությունն ու լավացնում է լյարդի աշխատանքը:
Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
«Մինչ պարզ կդառնա, թե ով է իրականում վանքը գնելու համար մի քանի միլիոն վճարելու պատրաստ այդ մեծահարուստը, տարաբնույթ քննարկումներ կծավալվեն, սակայն պետք է հիշել, որ վերջին անգամ վերոհիշյալ հարցի հետ կապված մեծ աղմուկ էր բարձրացել դեռևս 2012թ. սկզբին, երբ նախագահ էր Սաակաշվիլին, ով այդ ժամանակ հայտարարեց, որ վրացական կողմը աշխատանքներ է սկսել Երուսաղեմի Խաչի վանքը վրաց եկեղեցուն վերադարձնելու ուղղությամբ»,-գրել է վրացագետը:
«Առավել քան տարօրինակ է այն, որ երկրի ղեկավարը բացահայտորեն դեմ է արտահայտվում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնք ուղղված են մարդկային կյանքեր փրկելուն»:
«Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաևը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում կրկնել է Յուրա Մովսիսյանի ռեկորդը: «Լոկոմոտիվի» դեմ խաղի ժամանակ նա կատարեց իր 7-րդ գոլային փոխանցումն ընթացիկ մրցաշրջանում:
Հիմա ռոմանտիկ մարդկանց դեֆիցիտ է։ Ռոմանտիզմը կորել է մարդկանց միջից։ Ինձ համար դա այնքան ցավալի է, որովհետև տեսակով շատ ռոմանտիկ եմ։ Հիմա դա թուլություն և ամոթ է դիտարկվում, բայց երբ չափից դուրս ռոմանտիկ ես, մոտ ես բնությանը, Աստծուն, արվեստին, իրականությանը, ամեն ինչին։ Խոսքս ոչ թե ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու կամ «կռանով» փափուկ խաղալիք 10–րդ հարկ բարձրացնելու մասին է, այլ գեղեցիկը նկատելու, պահն իր գեղեցկությամբ վերապրելու մասին է։
«Արդեն մի քանի օր է` որոշ կայքեր և անհատներ անթաքույց ծաղրի են ենթարկում Հայ Եկեղեցու անդամ մի պարզ հավատացյալի, ով, ապավինելով Աստծուն, դիմել է հոգևորականի օգնությանը: Հարց է ծագում. ո՞ւր են մեր իրավապաշտպանները: Վայրկյան անգամ չեմ կասկածում` եթե խոսքը վերաբերեր այլ կրոնական կազմակերպության հետևորդի, չէին դադարի մեզանում հայտնի իրավապաշտպանների մեղադրական ճառերը` ի պաշտպանություն քաղաքացու կրոնական զգացումների: Այս դեպքում անձը կրոնական փոքրամասնության չի պատկանում և իրավապաշտպաններն էլ կարծես անելիք չունեն: Արդյո՞ք չեն ոտնահարվում նրա իրավունքները և վիրավորվում կրոնական զգացումները: Ո՞վ է կոչված կասեցնելու այս ցինիզմն ու անպարկեշտությունը»:
Թուրք ուժայինների ու քուրդ աշխարհազորայինների հակամարտությունը Թուրքիայի հարավարևելյան շրջաններում թեժանում է, գրում է Politico թերթը: Տեղացիները, որոնք հեռացել էին Դիարբեքիրից, որը ոչ պաշտոնապես համարվում է թուրքական Քրդստանի մայրաքաղաքը, չեն կարողանում ճանաչել քաղաքի փողոցները, որտեղ երբևէ ապրել են՝ նեղ փողոցները լի են փլատակներով, իսկ վառված բնակելի տներից ծուխ է բարձրանում:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ 19 տարեկանում կարող էր պայմանագիր ստորագրել «Կիևոյի» հետ:
Արեգ ամսվա Արեգ օրը Գարունը վերազարթոնք է ապրում, եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդը: Ձմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում է:
«Քրդական աշխատավորական» կուսակցության ներկայացուցիչները Թուրքիայի հարավարևելյան Նուսայբին քաղաքում պայթեցրել են զինվորականներով զրահամեքենա, ինչի հետևանքով 3 զինծառայող սպանվել է, 1 ոստիկան մահացել է քաղաքում ականապատ ռումբի վնասազերծման ժամանակ, հայտնում է IHA գործակալությունը:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ժամանակ տվեց Վարդգես Գասպարիի պաշտպաններին՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:
Կեղծ «Հենեսի» կոնյակներ իրացնելու դեպքը բացահայտվեց:
Հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը՝ համաձայն որի՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայի խուզարկությամբ և զննությամբ հայտնաբերված շապիկի, բաճկոնի վրա տեղակայված արյան հետքերից անջատված ԴՆԹ-ների գենետիկական բնութագրերը համընկնում են միմյանց հետ. հետևաբար՝ առաջացել են միևնույն անձից:
Բելգիայի իշխանությունները պարզել են անցած տարի Փարիզում ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչների համախոհներից մեկի ինքնությունը, հայտնում է APF-ն՝ հղում կատարելով Բելգիայի դատախազությանը:
«Այո, իհարկե, արդեն որոշակի հրավերք կա իշխանության կողմից ինչ-որ կազմակերպություններին, բայց դա ամենևին ոչ մի հարց չի լուծում, նախնական պայման չկա, ասենք, եթե հրավիրվել են 10 կազմակերպություն, դա ոչ մի պարտավորություն չի առաջացնում, որ դրանցից մեկը պետք է ընտրվի»: