Եթերային յուղը՝ կիտրոնի փոխարեն

Բոլորն էլ գիտեն, որ կիտրոնով ջուր խմելը չափազանց օգտակար է, բացի այդ, այս մասին բազմիցս խոսել ենք մեր նախորդ հրապարակումներում: Այս միջոցը վերացնում է այրոցը, կարգավորում է pH-ի մակարդակը, խթանում է մարսողությունն ու լավացնում է լյարդի աշխատանքը:

Այնուամենայնիվ, այս ըմպելիքը մեկ բացասական կողմ ունի, այն վնասում է ատամների էմալը:

Սակայն կա մեկ արդյունավետ հնարք, որը կօգնի խուսափել ատամների խնդրից:

Դա կիտրոնի եթերային յուղ օգտագործելն է:

Այս եթերային յուղը պատրաստված է կիտրոնի կեղևից: Եթերային յուղը թվային չէ, այնպես որ՝ դրա pH մակարդակը նեյտրալ է: 1 կգ կիտրոնի եթերային յուղ ստանալու համար անհրաժեշտ է 3000 կիտրոնի կեղև: Ավելին, կիտրոնի եթերային յուղն ավելի դյուրամարս է, քան կիտրոնի հյութը:

Միակ բանը, որ ձեզ անհրաժեշտ է, կիտրոնի եթերային յուղը մեկ բաժակ ջրում լուծելն ու այն կանոնավոր կերպով խմելն է:

Այս հնարքը կօգնի պայքարել ակնեի, այրոցի, շնչառական խնդիրների դեմ: Այն նաև էներգիա է հաղորդում օրգանիզմին, նվազեցնում է բորբոքումներն ու լավացնում է նյութափոխանակությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031