«Չափազանց կարևորում եմ կրթության համակարգի բովանդակային խնդիրների վերհանումը. որքան կարողանանք կրթության համակարգը զերծ պահել քաղաքական գործընթացներից, այնքան կշահի կրթական համակարգը»,-հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Նակամո՞ւրան: Ո՛չ, չեմ կարծում: Ենթադրում են, որ հաղթողը կլինի այս երեքից մեկը` Արոնյան, Կարուանա, Կարյակին: Իհարկե, սա միայն ենթադրություն է, բայց եթե ես գումար դնելու լինեի, կդնեի այս երեքից մեկի վրա»,- ասել է Կարլսենը:
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի բացառել, որ արդեն 2016թ. չեղյալ կհայտարարվի երկու երկրների միջև վիզային ռեժիմը, հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը:
«Պետեկամուտների հայտարարագրում նաև նշված է, թե այդ եկամուտները որտեղից են»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանը՝ պատասխանելով իր եկամուտների հայտարագրի վերաբերյալ հարցին: Նա նշեց, որ նվիրավությունն իրեն արել է եղբայրը, ով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
«Բնականաբար, ես այդքան ծանոթ չեմ, թե ինչ խմորումներ են ԲՀԿ-ում, բայց դա կանվանեի ինքնամաքրման գործընթաց։ 2012թ. ձևավորվեց մի համամասնական ցուցակով պատգամավորական խումբ ԲՀԿ-ում, որտեղ տարբեր կարծիքներ կային, տարբեր մոտեցումներ կային, և դա որոշակի ժամանակ անց ցույց տվեց, որ, այո, մարդիկ կարող էին իրենց սուբյեկտիվ կարծիքը հայտնել տարբեր երևույթների վերաբերյալ»։
Քիչ առաջ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին ներկայացվեց նոր ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Վերջինս նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում, Ռազմական ոստիկանությունում, Գլխավոր դատախազությունում: Հովհաննես Վարդանյանը, ով նաև հայտնի է «Լիդեր» մականունով, նախկինում եղել է Ռազմական նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալը։
Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագիր, և վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2016թ. սեպտեմբերի 15-ը:
Գագիկ Խաչատրյանն ասաց, որ նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը և հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը:
ԱՄՆ-ի դատարանն Իրանին պարտավորեցրել է վճարել ավելի քան 10,5 մլրդ դոլար 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին, հայտնում է Bloomberg գործակալությունը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 10-ի հրամանագրով Արա Նռանյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 3 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։
Քաղցկեղով հիվանդ 31-ամյա դերասան, ռուսական «Ունիվեր» սերիալի աստղ Անդրեյ Գայդուլյանը, ում հիվանդության մասին հայտնի էր դարձել մի քանի ամիս առաջ, սկսել է ապաքինվել:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունների կնքման երկու նախագծերի:
Air France ավիաընկերությունը հայտնում է, որ ուղևորուհիներից մեկը փորձել է 4-ամյա երեխային Ստամբուլից Փարիզ չվերթով տեղափոխել՝ դրված ձեռքի պայուսակի մեջ:
Նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հետաքրքրություն ներկայացնող և մեծ պահանջարկ ունեցող համարանիշները գրեթե սպառվել են:
Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ցանկում ներառված է թվով 63 իրավական ակտ:
SkyNews հեռուստաալիքի տրամադրության տակ փաստաթղթեր են հայտնվել, որոնք պարունակում են տեղեկություն ԴԱԻՇ-ի 22 հազար զինյալների մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում մարտի 9-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված պայմանագրային զինծառայողներ, Կարեն Իշխանի Կարապետյանի, Վահան Մնացականի Ղուկասյանի և Ռուսլան Ռաֆայելի Հարությունյանի հարազատներին և կիսում է կորստյան ծանր վիշտը:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ կառավարությունն արդեն հանդես է եկել նման առաջարկով, դա համարել է հրատապ. «Ամբողջովին համընկնում է մեր մոտեցումներին, և մենք աջակցում ենք այս որոշմանը»:
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգության խնդիրները, այդ թվում՝ ԴԱԻՇ-ի սպառնալիքը, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Երեկ՝ մարտի 9-ին, 15-20 հոգուց բաղկացած խումբը հարձակվել է միկրոավտոբուսի վրա, որտեղ գտնվել են Կտտանքների կանխարգելման կոմիտեի իրավապաշտպաններն ու Ռուսաստանի, Նորվեգիայի ու Շվեդիայի լրագրողները, հայտնում է Дождь-ը:
«Սահմանադրական բարեփոխումների արդյունքում նախագահի պաշտոնը ոչ մի իմաստ չունի, նույնիսկ վարչապետի, ԱԺ նախագահի` ևս։ Միակ պաշտոնը, որն իմաստ ունի Հայաստանի նոր իշխանական համակարգում, կուսակցության ղեկավարի պաշտոնն է, իսկ դա մեկն է»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայողներ Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են. 30-ամյա Ռուսլանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Ռոմանն այս պահին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, վիճակը ծանր է:
Ամերիկյան հատուկ ջոկատայինները իրաքցու են պատանդ վերցրել, ով, ըստ ԱՄՆ-ի իշխանությունների, գլխավորել է սեփական քիմիական զենք ստեղծելու ԴԱԻՇ-ի ծրագիրը:
Բրիտանիայում տեղակայված Մարդուիրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը պնդում է, որ Աբու Օմար աշ-Շիշանի անունով հայտնի չեչեն ահաբեկիչը ոչ թե սպանվել է, այլ վիրավորվել ամերիկյան հատուկ օպերացիայի հետևանքով, հայտնում է BBC-ն: Իրավապաշտպանների տվյալներով՝ Շիշանին, հավանաբար, ծանր վիրավոր է ու թաքնվում է:
Մարտի 9-ին, ժամը 21-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մասիս ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Արտյոմ Ասլանյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, որը շուրջ 20 տարի ստիպված է իր ուսերի վրա կրել Ալիևների ռեժիմի ծանր բեռը:
Նախարարներ Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, պաշտպանական և անվտանգության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։
Նա հավաստիացրեց, որ որևէ պաշտոնյա կամ օլհգարխ իր հետևում կանգնած չէ։ «Չէ, ոչ մեկը չկա։ «Արմենիայի» տնօրեն Ռոբերտն ու վրացի գործընկերը իմ մոտիկ բարեկամներն են»։ Հարցին՝ փաստորեն, գյումրեցի ատամնաբույժը կարող է ավիաընկերությո՞ւն բացել, Թորոսյանը պատասխանեց. «Դե, ինչ-որ տեղ՝ հա, ինչ ասեմ»: