Արոնյան, Կարուանա, Կարյակին. Մագնուս Կարլսենն անվանել է 3-ին, ովքեր կարող են հաղթել հավակնորդների մրցաշարը
VG հեռուստաալիքի համար արած մեկնաբանություններում աշխարհի չեմպիոնը ենթադրել է, թե ով կարող է հաղթել հավակնորդների մրցաշարում, որը մեկնարկում է Մոսկվայում` մարտի 11-ին:
«Նակամո՞ւրան: Ո՛չ, չեմ կարծում: Ենթադրում են, որ հաղթողը կլինի այս երեքից մեկը` Արոնյան, Կարուանա, Կարյակին: Իհարկե, սա միայն ենթադրություն է, բայց եթե ես գումար դնելու լինեի, կդնեի այս երեքից մեկի վրա»,- ասել է Կարլսենը:
Նորվեգացու խոսքերով՝ շատ տարօրինակ կլինի, եթե նա ստիպված լինի երրորդ անգամ անընդմեջ աշխարհի առաջնությունում հանդիպել Անանդի հետ: Ոչ պակաս կզարմացնի նրան Տոպալովի կամ Սվիդլերի հաղթանակը: Ա՛յ, իսկ Արոնյանին Կարլսենը տարեց շախմատիստների շարքին չի դասում:
«Չնայած մեր տարիքային որոշ տարբերությանը, ես նրան համարում եմ իմ սերնդի շախմատիստ, քանի որ մենք գրեթե նույն ժամանակ ենք սկսել խաղալ խոշոր մրցաշարերում: Ինձ համար Լևոնն ավելի շատ է պատկանում սերնդին, քան Կարուանան»,- ավելացրել է աշխարհի չեմպիոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը