Բաժիններ՝

ՊԵԿ նորանշանակ նախագահը պարզաբանում է, թե ով է իրեն խոշոր նվիրավություններ արել

«Պետեկամուտների հայտարարագրում նաև նշված է, թե այդ եկամուտները որտեղից են»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանը՝ պատասխանելով իր եկամուտների հայտարագրի վերաբերյալ հարցին: Նա նշեց, որ նվիրավությունն իրեն արել է եղբայրը, ով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների, ինքն ազատվում է Գագիկ Խաչատրյանի կադրերից, Հովհաննես Հովսեփյանն այսպես արձագանքեց. «Նման բան չկա»: Հարցին, թե ինչպես է պայքարելու մենաշնորհների դեմ, նա պատասխանեց. «Շատ մարտական»: Նաև նշեց, որ իր ծրագրերը կյանքի կկոչվեն, կլուսաբանվեն, և լրագրողները կիմանան դրա մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս