Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկն այրվում է:
Քրեական վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Դատախազության բողոքը՝ ծննդական Մերի Մարգարյանի մահվան գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի նկատմամբ գրավ կիրառելու որոշման դեմ:
Ստամբուլում՝ Թաքսիմ հրապարակի մոտակայքում, այսօր 5-հարկանի շենք է փլուզվել, հայտնում է «Հուրիեթը»:
Հյուսիսային Կիպրոսի ղեկավար (բացի Թուրքիայից չճանաչված ոչ մի պետության կողմից) Մուստաֆա Ակընջին ու Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անկաստասիադիսը պայմանավորվել են փոխհատուցել այն կիպրոսցիների սեփականությունը, որոնք կորցրել էին այն 1974-ին կղզու հյուսիս թուրքական զորքերի ներխուժման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Սիրիայի կառավարական բանակն աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ վերահսկողություն են սահմանել Հալեպ նահանգի մի շարք ռազմավարական կարևոր բարձունքների նկատմամբ, հայտնում է SANA գործակալությունը:
Եվրամիությունը Հունաստանի իշխանություններին 3 ամիս է տվել այն բանի համար, որպեսզի կարգավորի սահմանային հսկողության համակարգը, հակառակ դեպքում Շենգենյան համաձայնագրի գոտու երկրները Հունաստանի հետ սահմանները մինչև 2 տարի ժամկետով կփակեն, տեղեկացնում է BBC-ն:
Հայաստանի նախագահի հրամանագրով Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:
Այն տարածքի ռելիեֆը, որով անցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը, շատ բարդ է:
Հայաստանի նախագահի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն:
168.am-ի հարցին՝ այդքան դեպքեր են եղել, որպես իրավապաշտպան՝ երբեք ձեզ չի՞ հետաքրքրել՝ ուսումնասիրել դեպքերն ու տեսնել՝ կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞՝ ոչ, ինչպես ուրիշ իրավապաշտպաններն են արել, Ա. Թաթոյանն այսպես պատասխանեց. «Երկրում տեղի ունեցող ցանկացած հարց հետաքրքրում է, բայց այսօր եթե իմ կարգավիճակը հաշվի առնելով գնահատական տամ, ապա կլինի օրենքի խախտում»:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են շմոլ գազի արտահոսքից:
Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ, մարտի ժամանակ սպանվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամ, Թելավի քաղաքի բնակիչ, էթնիկ ադրբեջանցի Բեսլան Մուխթարովը, գրում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց Գևորգ Սաֆարյանի պաշտպանի միջնորդության քննարկումը:
Կոնգրեսմեն Լուիզա Սլոթերը (դեմոկրատ Նյու Յորքից) դարձել է ԱՄՆ Կոնգրեսի առաջին անդամը, որը միացել է այն օրինագծին, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը:
Թեկնածուներից Զարուհի Փոստանջյանի օգտին քվեարկեց հինգ պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ չկար, Նարեկ Ալոյանի օգտին՝ երկու պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար, իսկ Արման Թաթոյանի օգտին՝ 7 պատգամավոր, դեմ` չորսը, ձեռնպահ չկար:
«Մարտի 1-ի դեպքերի հետ կապված Արման Թաթոյանը բացասական առումով որևէ առնչություն չի ունեցել այդ օրերին ձերբակալվածների հետ: Այդ հանիրավի ազատազրկվածները Թաթոյանից առաջ եղած փոխնախարարի ժամանակ են եղել: Ես միայն խոսեցի, որ այդ ամենն ասեի»,- նշեց Գ. Ջհանգիրյանը:
2016թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Նպաստի գումարը կարող է վճարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերից մեկում (այսուհետ՝ Բանկ) բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով (եթե ներկայացվել է շահառուի բանկային հաշվի համարը):
«100 LIVES» նախաձեռնության հիմնադրած «Ավրորա» (Aurora) մրցանակի արձանիկի գրաֆիկական պատկերը կստեղծեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները: Այս մասին տեղեկացնում է«Թումո»-ի ֆեյսբուքյան էջը:
Այդ գիծն Իրանի մեջ միշտ առկա է եղել՝ ի տարբերություն այն տերությունների, որոնց հետ մենք հիմա գործ ունենք»,- 168.am-ի հարցին՝ Իրանի հնարավոր միջնորդությունը ղարաբաղյան հիմնահարցի լուծմանն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, այսպես պատասխանեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ Իրանը եղել է արդյունավետ բանակցող:
Քաղաքացիները պահանջում են դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումը և որդեգրել դրանց խնամքի և մշակութային ժառանգության վերականգնման քաղաքականություն
Ի պատասխան՝ Ա. Թաթոյանն ասաց, որ ինքը քաղաքացիների խոշտանգումների կանխարգելման փաթեթ է ներկայացրել.
Փետրվարի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Մոսկվային կասեցնել Սիրիայում ավիահարվածները: Այս մասին նա ասել է երկրի արտգործնախարարի փոփոխությունից հետո տված իր հարցազրույցում, հայտնում է Reuters-ը:
Հայաստանում` Գյումրիում, տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան էքստրաօրդինար կերպով չի մեծացնում իր ռազմական ներուժը. կատարվում են պլանային աշխատանքներ: Այս մասին Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է չեխական պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ նման այցելությունները նպաստում են հայ-չեխական կապերի հետագա ակտիվացմանն ու ամրապնդմանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Վեոլիա Օ-Քոմփանի Ժենեղալ դեզ Օ» ընկերության «Վեոլիա Ինվայրենմենտ»-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գործադիր փոխնախագահի տեղակալ, ՀՀ տարածաշրջանի ղեկավար Մալիկա Գենդուրին և «Երևան Ջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը ստորագրել են «Երևանի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի երկարացման մասին համաձայնագիրը:
Նպատակ ունենալով աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր հաճախորդների համար սկսեց պարբերաբար կազմակերպել անվճար բիզնես-դասընթացներ:
Ըստ լուրերի` դաշնակցականները իրար մեջ չեն կարողանում համաձայնության գալ պաշտոններ վերաբերյալ:
«Ինքս գիտեմ, որ շատ մարտահրավերների եմ հանդիպելու, ու ուզում եմ ասել, որ արդեն նախորդ աշխատանքների ժամանակ էլ հանդիպել եմ ու պատրաստ եմ այդ մարտահրավերներին, ինքս ՄԻՊ աշխատակազմում աշխատելով՝ գիտեմ՝ ինչ են այդ ճնշումները նշանակում»,- այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ի թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:
Ա. Թաթոյանի խոսքով՝ պաշտպանը պետք է քննադատի, սակայն քննադատությունները չպետք է լինեն ինքնանպատակ, դրանք պետք է լուծումներ առաջարկեն, որպեսզի հնարավոր լինի երկրում կանխարգելել մարդու իրավունքների համակարգային խախտումները: