ՀԱԿ-ը չի մասնակցելու ՄԻՊ-ի քվեարկությանը

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ իրենք ոչ թեկնածու են առաջադրել, ոչ էլ մասնակցելու են քվեարկությանը, իսկ առաջիկա քառօրյա նիստին հանդես կգան հայտարարությամբ:

«Մարտի 1-ի դեպքերի հետ կապված Արման Թաթոյանը բացասական առումով որևէ առնչություն չի ունեցել այդ օրերին ձերբակալվածների հետ: Այդ հանիրավի ազատազրկվածները Թաթոյանից առաջ եղած փոխնախարարի ժամանակ են եղել: Ես միայն խոսեցի, որ այդ ամենն ասեի»,- նշեց Գ. Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը ՄԻՊ պաշտոնում ՀՀԿ ներկայացրած թեկնածու Արման Թաթոյանի մասին խոսելով՝ ասել էր, թե Թաթոյանը Մարտի 1-ի մասով գոնե պետք է տեղյակ լիներ, երբ ժամանակին նրան այդ գործով քաղբանտարկյալների մասին հարցնում էին:

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը երեք թեկնածուներին էլ կողմ է քվեարկելու, որպեսզի հնարավորություն տա մյուս պատգամավորներին էլ որոշող լինել, բայց նաև նշեց, որ առաջին տեղում իր համար Արման Թաթոյանն է, երկրորդը՝ Զարուհի Փոստանջյանը, երրորդը՝ Նարեկ Ալոյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29