«Պաշտպանը պետք է որդեգրի երկխոսության ճանապարհը». Արման Թաթոյան
ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածու Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջնային է համարում անհատական բողոքների քննարկումն ու բարձրացված հարցերին լուծումներ առաջարկելը: Այս մասին նա հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Երկրորդը կարևոր հանգամանքը, նրա խոսքով՝ կանխարգելիչ գործունեությունն է:
Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է աշխատի առաջին հերթին անաչառության ու բացարձակ հավասարության սկզբունքների վրա: «Սա չի նշանակում, որ պաշտպանը չպետք է առանձահատուկ ուշադրություն դարձնի առանձին խմբերի վրա, օրինակ՝ զինծառայողների, փախստականների, կալանավորների խնդիրներին: Իր գործունեության ընթացքում պաշտպանը պետք է որդեգրի երկխոսության ճանապարհը, որովհետև դա այն ինստիտուտն է, որը, վեր լինելով գործադիր, օրենսդիր դատական իշխանություններից, կարող է կապող օղակ հանդիսանալ բոլորի համար»,-ասաց նա՝ հավելելով, թե ինքը կարևորում է պաշտպանի անհանդուրժողսկաանությունը մարդու իրավունքների ցանկացած խախտման նկատմամբ:
Ա. Թաթոյանի խոսքով՝ պաշտպանը պետք է քննադատի, սակայն քննադատությունները չպետք է լինեն ինքնանպատակ, դրանք պետք է լուծումներ առաջարկեն, որպեսզի հնարավոր լինի երկրում կանխարգելել մարդու իրավունքների համակարգային խախտումները: