Բաժիններ՝

ԱՄՆ գերագույն դատարանը արգելափակել է Օբամայի «Մաքուր էներգիա» պլանը

ԱՄՆ գերագույն դատարանը ժամանակավորապես արգելափակել է ածխաթթու գազի արտանետումների վրա քվոտա սահմանելու Բարաք Օբամայի պլանը, որի նպատակն էր վերակազմավորել ԱՄՆ էներգետիկ ոլորտը:

Ներկայում դատարան մտադիր է լսել պլանի մասին բոլոր առարկությունները, որոնք ունեն դրա հակառակորդները, հայտնում է BBC-ն:

Համաձայն «Մաքուր էներգիայի» պլանի՝ ջերմոցային գազերի արտանետումները ԱՄՆ-ի էլեկտրակայանները մինչև 2030 թվականը պետք է եռակի կրճատեն:

Համաձայն Օբամայի պլանի՝ յուրաքանչյուր նահանգ կստանա արտանետումների պլանավորվող կրճատումների իր քվոտան ու պարտավոր կլինի Շրջակա միջավայրի պաշտպանության դաշնային խորհրդին ներկայացնել այդ չափորոշիչների իրականացման առաջարկություններ:

Օբամայի հակառակորդները մեղադրում են Օբամային նրանում, որ նա «պատերազմ է հայտարարել» ածխային ինդուստրիային: Ընդ որում՝ ածխի հաշվին ապահովվում է երկրի պահանջարկի մեկ երրորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս