Զգուշացեք գրիպից. 10 օգտակար խորհուրդ չհիվանդանալու համար

Takprosto.cc կայքը գրում է, որ գրիպով վարակվել հնարավոր է ցանկացած եղանակի: Սակայն մարդկանց բավական մեծ հատված հիվանդանում է ձմռան ամիսներին: Գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնք ձեռնարկելու դեպքում վարակվելու հավանականությունը հնարավոր է զգալիորեն նվազեցնել:

1. Աշխատեք խուսափել ամբոխից: Շատերն են օգտվում հասարակական տրանսպորտից: Դա նշանակում է, որ մենք այս կամ այն կերպ պարբերաբար հայտնվում ենք մեծ թվով մարդկանց շրջապատում, ինչը, անխոս մեծացնում է գրիպով վարակվելու հավանականությունը:

2. Պարբերաբար լվացեք ձեռքերը: Ձեռքերը պետք է լվանալ յուրաքանչյուր անգամ այն բանից հետո, երբ լինում եք հասարակական վայրերում: Ձեռքերը հաճախ լվացեք: Այդ կերպ կարող եք խուսափել ոչ միայն գրիպից, այլև այլ վարակներից:

3. Մի մրսեք: Հատկապես կարևոր է տաք պահել ոտքերն ու պարանոցը: Անձրևային եղանակին գերադասելի է ռեզինից պատրաստված կոշիկներ կրել:

Կարդացեք նաև

4. Հիվանդների հետ կոնտակտի մեջ մի մտեք: Երբ հասարակական տրանսպորտում եք, գտնվում եք հասարակական միջավայրում, մի շփվեք այն անձանց հետո, ովքեր հիվանդ են: Տանը հիվանդի առկայության դեպքում ևս աշխատեք կրճատել նրա հետ շփումը, մի օգտվեք նույն սպասքից:

5. Հաճախ մաքրեք բնակարանը: Եթե տանը հիվանդ մարդ կա, ապա պետք է տունը մաքրել նվազագույնը 3 անգամ: Հատակն ու կահույքը մաքրեք թաց շորով:

6. Ճիշտ սնվեք: Կարևոր է իմանալ, որ գրիպով վարակվել հնարավոր է նույնիսկ հիվանդի հետ չշփվելու դեպքում: Առաջին հերթին՝ վարակվելու կարող է հանգեցնել ցածր դիմադրողականությունը: Պատճառ կարող է դառնալ սխալ սնունդը և ռեժիմին չհետևելը: Ցանկալի է օգտագործել թարմ բանջարեղեն և մրգեր: Բացի այդ, օրվա ընթացքում 8 ժամ պետք է քնել:

7. Ալկոհոլի օգտագործման նվազեցում: Հավանաբար բոլորը լսել են, որ ալկոհոլը լավ պրոֆիլակտիկա կարող է լինել գրիպի և այլ հիվանդությունների դեպքում: Իրականում սա միֆ է, որը ոչ մի հիմք չունի: Ավելին, ալկոհոլը բացասաբար է ազդում դիմադրողականության վրա: Այդ պատճառով էլ գերադասելի է այն ընդհանրապես չօգտագործել:

8.Սպորտով զբաղվեք: Առավոտը սկսեք մարզանքով: Դա կարող է օգնել կանխարգելել շատ հիվանդություններ, այդ թվում՝ գրիպը: Մարզանքի վրա կծախսեք 20 րոպե, սակայն կունենաք լավ ինքնազգացողություն և առողջություն:

9. Չափից շատ մի աշխատեք: Այս դեպքում օրգանիզմը կարող է այնքան թուլանալ, որ չկարողանա դիմադրել հիվանդություններին:

10. Շատ հեղուկներ ընդունեք: Ջուրը կյանք է: Որպեսզի դիմադրողականությունը նորմալ վիճակում լինի, օրվա ընթացքում նվազագույնը 8 բաժակ ջուր խմեք:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս