Բրոնխները մաքրող, նյարդերը հանգստացնող և երիկամների ավազը մաքրող փորձված դեղամիջոցներ
Երիկամների ավազը մաքրող փորձված դեղամիջոց
3 հատ կիտրոնը լավ լվանալ և կեղևի հետ աղալ: Ավելացնել 1 թեյի բաժակ (200 գրամ) բնական մեղր, 1 թեյի բաժակ ձիթապտղի յուղ, 1 թեյի բաժակ սեւ մասուրի թուրմ (եռացրած ջուրը լցնել չոր մասուրի վրա, կես ժամ թրմել, ապա մի քանի տակ ծալված թանզիֆե կտորով քամել թուրմը` առանց մասուրը տրորելու): Վրան ավելացնել 100 գրամ 96%-ոց սպիրտ: Բոլորը միասին խառնել, 10 օր խառնելով պահել մութ և սառը տեղում: Խմել 100 գրամ` ամեն օր, վաղ առավոտյան ժամը 5:00-6:00-ն ընկած ժամանակահատվածում եւ երեկոյան, ուտելուց առաջ, ապա 1-2 ժամ պառկել:
Բրոնխները մաքրող փորձված դեղատոմսեր
- 1 թեյի բաժակ` 200 գրամ ալոէի հյութը, 1 գինու բաժակ` 100 գրամ բնական մեղրը, 1 գինու բաժակ թթի դոշաբը, կես թեյի գդալ սոդան, 1 ճաշի գդալ օղին միմյանց խառնել: Օրը 2 անգամ` առավոտյան և երեկոյան` ուտելուց առաջ, 1 ճաշի գդալով խմել այդ խառնուրդից:
- 1 թեյի գդալ չորացրած-մանրացրած ուրցը եւ կես թեյի գդալ չորացրած լոշտակի արմատները (լոշտակի չափը խստիվ արգելվում է չարաշահել) և եզան լեզվի երկու տերևները 1-2 րոպե եռացնել 2 թեյի բաժակ` 400 գրամ նախապես եռացրած ջրի մեջ: Վերցնել 1 թեյի բաժակով այդ ջրից, ավելացնել 3 կաթիլ կատվախոտի լուծույթ (վալերիանկա) և 1 թ/գ ձիթապտղի յուղ: 18 օր շարունակ, օրը 2 անգամ առավոտյան և երեկոյան խմել ստացված թուրմից: Ոչ միայն բրոնխները, այլև աղիներն է մաքրում:
Նյարդերը հանգստացնող միջոց
1 բաժակ թորած ջրի (ջուրը եռացրեք, ապա սառեցրեք) մեջ մի քիչ կիտրոնի աղ ավելացրեք և 1 թեյի գդալ թթի օղի: Խմեք 1 ամիս շարունակ` առավոտյան և երեկոյան` քնելուց առաջ: Վաղ առավոտյան ժամը 6:00-ին արթնացեք եւ 1 ճ/գ խմեք, եւս 2-3 ժամ լիարժեք քուն կունենաք:
Խնձորի քացախը կարող եք օգտագործել
- Անգինայի, գրիպի, հազի, սուր անգինայի` տոնզիլիտի դեպքում. ոչ շատ տաք ջրով և խնձորի քացախով պատրաստված լուծույթով ողողեք կոկորդը:
- Անեմիայի` սակավարյունության դեպքում. խնձորի քացախը լավ մարսվող բնույթի երկաթ է պարունակում, վիտամին B12 և ֆոլիաթթու:
- Արտրիտի, ասթմայի եւ երիկամների քարերի հիվանդության դեպքում. մեծ քանակությամբ պեկտինների պարունակության շնորհիվ խնձորի քացախը նվազեցնում է օրգանիզմի խոլեստերինի քանակությունը, հեռացնում է ճարպերը: Պեկտինները բետա-կարոտին հակաօքսիդանտի համադրությամբ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերն են նվազեցնում:
- Ոտքերի կոշտուկների դեպքում. հացի կոշտ հատվածը թրջեք խնձորի քացախի մեջ (առավել մեծ արդյունք է լինում, երբ մինչ գործածելը խնձորի քացախը գլուխ սոխի հետ 1-2 օր թրմվում է) և տեղադրեք ոտքերի կոշտուկներով հատվածների վրա, կապեք որեւէ կտորով եւ թողեք գիշերվա ընթացքում:
- Վնասված մազերի վերականգնման համար. կոտրատվող, հոգնած, վնասված մազերը լվանալուց հետո անպայման շփեք խնձորի քացախով և տաք ջրով պատրաստված քացախաջրով: Հրաշքներ է գործում, և այս դեղամիջոցը տարիներ շարունակ կիրառել են մեր տատիկները: Մազերը վերականգնվում են, փայլ են ստանում, հեռացնում են թեփը:
- Արևայրուքների դեպքում մարմնի այդ հատվածների վրա քացախաջրով թրջոցներ դրեք:
- Օստեոպարոզի` ոսկորների, ոսկրային հյուսվածքների վնասվածքների, դեֆորմացիաների պրոֆիլակտիկայի համար. քացախի մեջ պարունակվող բորը կարեւորագույն դերակատարում ունի կալցիումի մետաբոլիզմի մեջ, որը հատկապես կանանց առողջության համար չափազանց կարեւոր եւ անփոխարինելի դեր ունի:
- Քացախաջրով լվացումներն օգտակար են չոր պրոբլեմատիկ և յուղոտ մաշկի համար:
- Լնդերն ամրացնելու ևատամների պահպանման համար ևս խորհուրդ է տրվում քացախաջրով ժամանակ առ ժամանակ ողողել բերանի խոռոչը:
Առողջ եղեք:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը