Բաժիններ՝

Ադրբեջանցի իրավապաշտպաններ Արիֆ ու Լեյլա Յունուսների գործով այսօր կայանալիք դատական առաջին նիստը հետաձգվել է

Այսօր՝ ժ. 10.00-ին նախատեսված Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի քրեական գործով դատական առաջին նիստը չի կայացել, հայտնում է Turan գործակալությունը:

Նիստը տեղափոխվել է հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ին:
Դատարանը չի բացատրել նիստը հետաձգելու պատճառները:

Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսին ձերբակալել էին 2014 թվականի հուլիսի 30-ին Բաքվում, իսկ Արիֆ Յունուսին՝ օգոստոսի 5-ին:
Ամուսինները մեղադրվում են «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» ու այլ հանցանքների մեջ: Amnesty International կազմակերպությունը նրանց հայտարարել է «խղճի բանտարկյալներ»:

Ամուսիններին ու քաղաքացիական հասարակության մյուս կալանավորված անդամներին ազատելու կոչով հանդես են եկել միջազգային տարբեր կազմակերպություններ ու գործիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031