Ստրասբուրգում տեղի է ունեցել ավտոերթ՝ ի պաշտպանություն Հիմնադիր խորհրդարանի
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «2015 թ. փետրվարի 20-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի մի խումբ հայ երիտասարդների նախաձեռնությամբ տեղի է ունեցել ավտոերթ և ստորագրահավաք: Ավտոերթի մասնակիցները հանդես են եկել ընդդեմ 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում Հիմնադիր խորհրդարանի պատգամավորների և աջակիցների դեմ ռեժիմի կողմից իրականացված պետական ահաբեկչության, ինչպես նաև իրենց զորակցությունն են հայտնել Հիմնադիր խորհրդարանին և նրա նախաձեռնած «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը»: