Նիկոլ Փաշինյան. Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարած բուժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվեց «մեծարգո Սերժ Սարգսյանին» ուղղված բաց նամակով
ԱԺ պատգամավոր, դե յուրե դեռևս ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին իր օրինագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հայտնի իրադարձություններից հետո Հայ ազգային Կոնգրեսի ղեկավարությունից ամեն ինչ սպասում է:
Ըստ նրա՝ իրենք այլևս «մեծարգո Սերժ Սարգսյանին» բաց նամակներ գրող քաղաքական ուժեր և քաղաքական գործիչներ են. «ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է բավարար կամք ունենար, որ դեռևս 2 տարի առաջ իր հայտարարած բուժուադեմոկրատական հեղափոխությունն ավարտվելու է «մեծարգո Սերժ Սարգսյանին» ուղղված բաց նամակով»:
Ն.Փաշինյանը նշեց, որ պետք է հետևություն անել կատարվածից և պետք է ունենալ ինստիտուցիոնալ ընդդիմություն, որի դեպքում միայն տեղի կունենա իշխանափոխություն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի