Անհետացած 14-ամյա Քրիստինա Խաչատրյանի տատիկը կարևոր տեղեկություն է հայտնել ոստիկաններին. ԳԱԼԱ
ՀՀ ոստիկանությունը երկրորդ օրն է՝ փնտրում է կասկածելի հանգամանքներում անհետացած Գյումրի քաղաքի բնակիչ, 14-ամյա Քրիստինա Խաչատրյանին: Նա Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի 13 բնակարանի բնակչուհի է, փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում տանից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ԳԱԼԱ-ին ասել է, թե երիտասարդ աղջկան փնտրում են ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաեւ արդեն մայրաքաղաքում, քանի որ շատ հավանական է, որ նա արդեն մարզում չլինի: Բացի այդ, Քրիստինա Խաչատրյանի մոտ կա բջջային հեռախոս, որն օգնում է ոստիկաններին նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ունենալ. «Ոստիկանությունը ներկայացրել է արդեն որոշակի օպերատիվ ինֆորմացիա նաեւ գտնվելու վայրի մասին, իհարկե հեռախոսը տեխնիկական միջոց է, որով գտնվելու վայրը հնարավոր է պարզել»,- ասել է Ր. Ասլանյանը:
Ըստ մարզի դատախազի՝ նախաքննական մարմնին կարեւոր տեղեկություններ հայտնել է նրա տատիկը՝ տալով սպառիչ բացատրություն. «Ձեռք ենք բերել բազմաթիվ տվյալներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն, անձնագիր ունի, որն իր մոտ չի, այսինքն երկիրը չի կարող լքել: Ամեն ինչ անում են, որպեսզի գտնեն, ցանկացած գործընթաց ունի որոշակի փուլեր եւ իրականացման որոշակի մեխանիզմներ: Հարազատը հանդիսանում է տատիկը, ով տվել է սպառիչ բացատրություն եւ դրանով օգնել քննությանը, նա հանգամանքներ նշել է եւ փորձել է իր իմացած տեղեկությունը հայտնել նախաքննական մարմնին»,- նշեց ՇՄ դատախազը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: