Հայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 4500 անվանում դեղ, որոնցից ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 50 անվանում առավել լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գները:
Ազատության հրապարակից ոստիկանությունը բերման ենթարկեց «Նոր Հայաստանի» շուրջօրյա նստացույցի 4 մասնակիցների` Կարո Հովհաննիսկայնին, Գևորգ Օխլիկյանին, Վահագն Ղումաշյանին և Էդգար անունով երիտասարդի, որի ազգանունը փորձում ենք ճշտել։ Նրանք բերման ենթարկվեցին այն բանից հետո, երբ հրապարակում փորձեցին վրան տեղադրել։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 11-13-ին էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 14-ի ցերեկը և 15-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սիրելի շունը Հանուկի տոնը նշելիս կծել է քաղաքական գործչի բարձրաստիճան հյուրերին:
Այսօր ԱԺ նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց 2011 թ. հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:
Քիչ առաջ ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի»՝ մարդու իրավուքների միջազգային օրվան նվիրված երթը հասավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը իրար ականջի շշուկով զրուցում էին, հետո Լ. Զուրաբյանն ասաց, որ բանակցում էին և համաձայանության եկան, որ ցուցարարները մի քիչ մոտենան ԿԸՀ-ի շենքին, այնտեղ անցկացնեն իրենց ակցիան:
«Ալֆա» հատուկ ստորաբաժանման մարտիկներից մեկը, ով վիրավորվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության իրականացրած հատուկ օպերացիայի ժամանակ, մահացել է: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական, ժողովրդական պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, հայտնում է korrespondent.net-ը:
Հակառակորդը շարունակում է առաջնային գծի ողջ երկայնքով ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
«Այդ ուղղությամբ հանձնաժողովը մեծ ծավալի ուսումնասիրություններ է իրականացնում: Ասեմ, որ միայն գներով չէ պայմանավորված խնդիրը: Հանձնաժողովը ընդլայնել է ուսումնասիրությունը, նաև այլ ուղղություններով է ուսումնասիրություններ իրականացնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում հայտնել է, որ Ազատության հրապարակից բերման են ենթարկվել 2 քաղաքացի: Վ. Օսիպյանը տեղեկացրել է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վրան տեղադրելու փորձի համար, քանի որ քաղաքապետարանը թույլ չի տվել Ազատության հրապարկում վրաններ տեղադրել:
Է. Հովհաննիսյանի կարծիքով՝ խնդիր է նաև մեքենաների տեխզննումը. «Տեխզննում այսօր փաստորեն չի արվում։ Պահանջ չկա, որ մեքենան գնա տեխզննման կետ, այլ միայն փակցնում է տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն։ Ինչպե՞ս կարելի է գնալ վճարել տեխզննման համար ու չանցնել տեխզննումը։ Տեխզննումն այսօր գոյություն ունի պետբյուջեն լցնելու համար. երթևեկության անվտանգությունը չի հետաքրքրում կառավարությանը»:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Դատական նիստը տեղի կունենա արտագնա՝ ռուսական 102-րդ ռազմաբազայում: Այսպիսի որոշում է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը:
«Հայերը չպետք է հույսը դնեն Ռուսաստանի կամ այլ երկրի վրա, ունեն տանկեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, բանակ, ուժ, կամք, պաշտպանություն և ուրեմն պետք է պատասխանեն: Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ չեն գործում: Հայկական կողմը պետք է վճռական որոշումներ կայացնի: Ներկայումս կան բոլոր նախապայմանները դա անելու համար»:
Արդարադատության նախարարն ասաց, որ խստացվել են տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները:
Մոսկվայի «Սպարտակը» չի համաձայնել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին վարձավճարով բաց թողնել «Ռեալ Սոլթ Լեյք»։ «Ռեալ Սոլթ Լեյքը», սակայն, շարունակում է բանակցություններ վարել «Սպարտակի» հետ Մովսիսյանին վարձակալելու շուրջ։
Քիչ առաջ մեկնարկեց ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի» երթը Ազատության հրապարակից՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Մինչ երթը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց «Ազնվության բանակի» ստեղծման մասին, ու կոչ արեց բոլոր ազնիվ քաղաքացիական նախաձեռնություններին ու քաղաքական ուժերին միանալ իրենց.
«Այն, ինչ տեսել եք ամսի 6-ին, հիմա է կատարվում, փորձում են իրենց կեղտը լվալ, մաքրել»,- քիչ առաջ Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Նույնասեռականների կամ արվամոլների խուց տեղափոխված դատապարտյալները կատարում են ամենանվաստացուցիչ աշխատանքները՝ կոյուղիների մաքրում, աղբի հավաքում, և այլն: Նույն ճաշարանից օգտվելն արգելված է, նրանք ունեն առանձին սպասք: Այսինքն՝ ամեն կերպ նրանք մեկուսացվում են»:
Դիրքում բոլորն էլ արդեն մի քանի տարվա պայմանագրային ծառայության փորձ ունեն: Կան նաև երիտասարդներ, որոնք իրենց ավագ ընկերներից որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո ստանձնել են կարևոր տեղամասերից մեկի պաշտպանությունը:
Քիչ առաջ ոստիկանները Ազատության հրապարակից բերման ենթարկեցին երեք քաղաքացիների: Այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի» հանրահավաքը՝ նվիրված մարդու իրավունքների միջազգային օրվան:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրանքներ է ուղղել Ռուսաստանի հասցեին՝ կապված Սիրիայի հյուսիսային տարածքներում վերջինս գործողությունների հե
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում «Չելսին» հաղթեց «Պորտուին» (2:0), «Բավարիան»` Զագրեբի «Դինամոյին» (2:0), իսկ «Արսենալը» ջախջախեց «Օլիմպիակոսին» (3:0):
Մեկ շաբաթից ավելի է` Թուրքիա-Հունաստան ծովային ճանապարհին անհետացած սիրիահայ Թալին և Հովհաննես Թեքեյանների, նրանց 10-ամյա որդու` Վահան Թեքեյանի և Թալին Թեքեյանի մոր` Սեդա Բաթրունյանի ճակատագրերը մնում են ուշադրության կենտրոնում:
Սիրիայի Հալեպ քաղաքի արևմտյան արվարձանների գնդակոծության հետևանքով սպանվել է 30 խաղաղ բնակիչ, հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Աֆղանստանի կառավարությունը հայտարարել է, որ բանակը ոչնչացրել է «Թալիբանի» զինյալների վերջին խումբը, որը գրավել էր Կանդահարի օդանավակայանը:
«Բա Գագիկ Հարությունյանն ասում էր վերջապես մարդու իրավունքները պետք է գործեն: Էս ա՞ իրա գրած Սահմանադրությունը: Բա ի՞նչ գործ ունի էս Սահմանադրությունից հետո նման օրենք հայտնվի: Գնացեք դատարան, դատարանը որոշի, փողը վերցրեք»,- ասաց Հ.Բագրատյանը:
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին քննադատել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի այն խոսքերը, ով կոչ է արել արգելել ԱՄՆ մուսուլմանների մուտքը, հայտնում է korrespondent.net-ը
Ռուսաստանի ֆուտբոլի միության վերահսկիչ-կարգապահական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցը կոմիտեի հերթական նիստի ժամանակ նշել է, թե ինչ չափով է պատժվելու «Սպարտակը»՝ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Կռիլյա Սովետովի» հետ խաղի ժամանակ Թուրքիայի դրոշներն այրելու համար:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ներկայում ունի ոչ միայն ատոմային, այլև ջրածնային ռումբեր:
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «EA SPORTS FIFA Ultimate Team»-ում: