Բաժիններ՝

Ինչի մասին էին շշնջում Վալերի Օսիպյանն ու Լևոն Զուրաբյանը

Քիչ առաջ ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի»՝ մարդու իրավուքների միջազգային օրվան նվիրված երթը հասավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը իրար ականջի շշուկով զրուցում էին, հետո Լ. Զուրաբյանն ասաց, որ բանակցում էին և համաձայանության եկան, որ ցուցարարները մի քիչ մոտենան ԿԸՀ-ի շենքին, այնտեղ անցկացնեն իրենց ակցիան: Վ. Օսիպյանն ասաց, որ տեսնում է սադրիչներ՝ ցուցարարների մեջ, Լ. Զուրաբյանն էլ երաշխավորեց, որ օրնքից դուրս ոչ մի գործողություն թույլ չեն տա: Հիմա ոստիկանությունը վերադասավորում է իր ուժերը, որպեսզի ցուցարարենրը կարողանան մոտենալ շենքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս