Բաժիններ՝

Մուհամմեդ Ալին պատասխանել է Դոնալդ Թրամփին՝ պաշտպանելով իսլամը

Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին քննադատել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի այն խոսքերը, ով կոչ է արել արգելել ԱՄՆ մուսուլմանների մուտքը, հայտնում է korrespondent.net-ը:

«Մենք՝ որպես մուսուլմաններ, պետք է հակազդենք նրանց, ովքեր իսլամը օգտագործում են սեփական քաղաքական շահերի համար»,- հայտարարել է 72-ամյա մարզիկը:

Մուհամմեդ Ալին ընդգծել է, որ բռնությունը հակասում է իսլամի սկզբունքներին, իսկ քաղաքական առաջնորդները պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը, որպեսզի բնակչությանը հասցնեն իսլամի էությունը:

Հանրապետական Դոնալդ Թրամփի անունը մարզիկը չի տվել:

Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել էր, թե մուսուլմաններն ատում են Ամերիկան ու կարող են Ամերիկան հարվածի տակ դնել:

Ինչպես պնդում է քաղաքական գործիչը, սահմանը հարկավոր է փակել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի իշխանությունները «չեն պարզել, թե ինչ է տեղի ունենում»:
Սպիտակ տունը Թրամփի հայտարարությունը որակել է որպես «հակասող ազգային շահերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031