Կիևում դիվերսանտների են վնասազերծել
«Ալֆա» հատուկ ստորաբաժանման մարտիկներից մեկը, ով վիրավորվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության իրականացրած հատուկ օպերացիայի ժամանակ, մահացել է: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական, ժողովրդական պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, հայտնում է korrespondent.net-ը:
«Երեկ երեկոյան Կիևում ահաբեկչական-դիվերսիոն խմբի վնասազերծման ժամանակ մահացել է «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցը»,- գրել է Գերաշչենկոն իր Facebook-ում:
Տեղեկությունը հաստատել է նաև հատուկ ծառայության մամլո ծառայության խոսնակ Ելենա Գիտլյանսկայան: Նա հայտնել է, որ ձերբակալության ժամանակ սպանվել է դիվերսանտներից մեկը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները Կիևում ձերբակալում խմբավորման անդամներին, որը գործել է Ուկրաինայի մի շարք քաղաքներում:
Ուկրաինական երկու հեռուստաալիքիների տեսասյուժեները հրապարակվել են YouTube-ում: