Աֆղանական զորքերը թալիբներից ազատել են Կանդահաի օդանավակայանը
Աֆղանստանի կառավարությունը հայտարարել է, որ բանակը ոչնչացրել է «Թալիբանի» զինյալների վերջին խումբը, որը գրավել էր Կանդահարի օդանավակայանը:
Մարտերի հետևանքով, որը տևել էր մեկ օրից ավելի, զոհվել է 50 մարդ: Զոհերի մեծ մասը քաղաքացիական անձինք են: Հարձակվողները պատանդ էին վերցնում ընտանիքների, որոնք հայտնվում էին իրենց ճանապարհին:
Օպերացիայի ընթացքում սպանվել է 10 զինվորական ու 2 ոստիկան, հայտնում է AFP-ն: Եվս 37 մարդ, ներառյալ 17 զինվորական ու 4 ոստիկան, վիրավորվել է:
Օպերացիայի հետևանքով սպանվել է 11 թալիբ: Նրանք սկսել են իրենց պայթեցնել մինչ աֆղանական բանակի կողմից օդանավակայանը գրավելը:
Թալիբների հարձակումը Աֆղանստանի խոշորագույն ավիաբազայի վրա համընկել էր «Ասիայի սիրտը» երկօրյա համաժողովի անցկացման հետ, որն անցկացվել է Իսլամաբադում:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայը խնդրել է Պակիստանին միջնորդի դեր կատարել բանակցություններում, իսկ Հնդկաստանն ու Պակիստանը խոստացել են աջակցել Աֆղանստանում խաղաղության վերականգնման երկխոսության հաստատմանը:
Կողմերը պայմանավորվել են բանակցություններում ներգրավել «Թալիբանի» ներկայացուցիչներին: