ՀԱԿ-ը հայտարարեց «Ազնվության բանակի» ստեղծման մասին

Քիչ առաջ մեկնարկեց ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի» երթը Ազատության հրապարակից՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Մինչ երթը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց «Ազնվության բանակի» ստեղծման մասին, ու կոչ արեց բոլոր ազնիվ քաղաքացիական նախաձեռնություններին ու քաղաքական ուժերին միանալ իրենց.

«Արտահերթ, թե հերթական կլինի, այդ «Ազնվության բանակը» պետք է ունենա վիդեոկամերա բոլոր տեղամասերում, որը օն-լայն հաղորդելու է տեղամասերից այն ամենը, ինչ է տեղի ունենում: Հռչակելով այս «Ազնվության բանակի» ստեղծման սկիզբը՝ սկսում ենք երթը, որը կավարտվի ԿԸՀ-ի մոտ: Երթուղին է՝ Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց, Կորյունի փողոց, այնտեղից էլ՝ ԿԸՀ»:
Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս