Հայաստանը կմիանա կեղծ դեղորայքի դեմ միջազգային պայքարին

Այսօր ԱԺ նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց 2011 թ. հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Ըստ Ս.Խաչատրյանի՝ սա առաջին փաստաթուղթն է, որն ուղղված բժշկական կեղծ արտադրանքի իրացման արդյունքում հանրային առողջության վնասմանը, նման գործերի քրեականացմանը: Նա նշեց, որ նույնիսկ խիստ վերահսկողություն ունեցող եվրոպական երկրներում կեղծ դեղորայքի շրջանառությունը մոտ 100 մլրդ եվրոյի է հասնում:

«Սա բավականաչափ վտանգավոր երևույթ է և բազմաթիվ փաստեր կան, երբ կեղծ արտադրանքը շուկայում ներկայացվում է որպես իսկական»,- ասաց Ս.Խաչատրյանը:

Փոխնախարարը կարևորեց կոնվենցիային միանալու հարցը, քանի որ ՀՀ դեղորայքի 85%-ը ներմուծվում է:

Տեսանյութեր

Լրահոս