«Մեքենաների տեխզննումն այսօր գոյություն ունի պետբյուջեն լցնելու համար». Էդուարդ Հովհաննիսյան

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօրվա ասուլսին ասաց, որ առաջին ձյան հետևանքով վթարները կտրուկ ավելացան, ապահովագրական ընկերությունները չէին հասցնում սպասարկել, թեև ըստ նրա՝ նրանք նախապատրաստվել էին. «ՃՈ-ի դեպքում չէի ասի, թե պատրաստվելու բան ունեն, քանի որ հիմնականում ձմեռվա անվտանգությունը գալիս է ճանապարհների որակից, իսկ ճանապարհներն այսօր ՀՀ-ի թիվ մեկ խնդիրն են»։

Ինչ վերաբերում է Երևան քաղաքի երթևեկությանը, ապա, ըստ նրա՝ ՃՈ-ն ի զորու չէ Երևանը դարձնել կարգավորված, երթևեկելի ճանապարհներով քաղաք. «Այն, ինչ կատարվում է կենտրոնական փողոցներում, բավարար չէ: Դրա պատճառը տեխնիկական ու նյութական միջոցների ոչ բավարար լինելն է»:

Է. Հովհաննիսյանի կարծիքով՝ խնդիր է նաև մեքենաների տեխզննումը. «Տեխզննում այսօր փաստորեն չի արվում։ Պահանջ չկա, որ մեքենան գնա տեխզննման կետ, այլ միայն փակցնում է տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն։ Ինչպե՞ս կարելի է գնալ վճարել տեխզննման համար ու չանցնել տեխզննումը։ Տեխզննումն այսօր գոյություն ունի պետբյուջեն լցնելու համար. երթևեկության անվտանգությունը չի հետաքրքրում կառավարությանը»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031