Բաժիններ՝

«Նշում ենք Մարդու իրավունքների միջազգային օրը, այն դեպքում, երբ ՀՀ-ում ոտնահարված և բռնաբարված են մարդու իրավուքները». Արամ Մանուկյան

«Այն, ինչ տեսել եք ամսի 6-ին, հիմա է կատարվում, փորձում են իրենց կեղտը լվալ, մաքրել»,- քիչ առաջ Ազատության հրապարակում այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ իրենք «ուրիշ ճար չունեն՝ բացի պայքարելը». «Այսօր նշում ենք Մարդու իրավունքների միջազգային օրը, այն դեպքում, երբ ՀՀ-ում ոտնահարված և բռնաբարված են մարդու իրավուքները: Շարունակելու ենք պաշտապանել մեր իրավունքները, ու բոլոր նրանց իրավունքները, որոնք այստեղ չեն»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ նրանք, ովքեր վերջին տարիներին փորձել են «գանահարել մարդու իրավունքը, թքած ունենալ մեր դրոշի վրա, հեռանալու վրա են, եթե մենք շատ ուզենք».

«Սերժ Սարգսյանը հրաժարականի մեջ է, ու այդ ժամը կարագացնենք, եթե միասին լինենք»,- ասաց նա:

Նշենք, որ քիչ հետո կմեկնարկի երթը: Հիշեցնենք, որ քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների և քաղաքացիների միջև, և բերման ենթարկվեցին մի քանի քաղաքացիներ: Հրապարակում է նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս