Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Հաքան Ֆիդանն ու Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այսօր կայցելեն Իրաք, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով կառավարությունն արդարադաության նախարարությանը 3,660 եվրոյին համարժեք ՀՀ դրամ կտրամադրվի:
Ցանկացած ընտրության կամ հանրաքվեի պրոցեսում արձանագրվում է այն իրավիճակը, որ գոյություն ունի փողոցում: Այս կարծիքին է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե այն, ինչ արձանագրվեց դե յուրե «այո»-ի տեսքով՝ արտացոլում է այն վիճակը, որ դրսում չկար մեծ, զանգվածային ճնշում իշխանության վրա, և «իշխանությունն իրեն շատ ապահով էր զգում»
Մ.Մելքումյանը նշեց, որ ընկերությունները հիմնականում ֆինանսական ոչ լավ վիճակի պատճառով չեն փոխանցել կուտակայինի գումարները: Նա կարևորեց, թե արդյոք աշխատողը գիտի՞ այդ մասին, որ փոխանցում չի կատարվել: Մ.Մելքումյանի խոսքով՝ աշխատողն ինքը կարող է դատական հայց ներկայացնել ընկերության դեմ, եթե իր կուտակայինի գումարները չեն փոխանցվել ֆոնդերին:
Նշանակումներ են կատարվել նաև Տավուշի մարզի Ազատամուտ, Այգեպար և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների հրշեջ-փրկարարական հենակետերում:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հնաձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց դեղերի շուկայում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ուսումասիրությունների արդյունքները:
ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 100 կողմ և 0 դեմ ու 0 ձեռնպահ ձայներով:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր դժգոհությունը հայտնեց ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արդարադաության նախարարությունների ղեկավարությունից:
Հայկական Triada Studio ընկերության Shadowmatic-ը ճանաչվել է լավագույն iOS խաղ Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում ու ևս մի քանի երկրներում:
Տարիներ առաջ գյուղերից մեկում իմ սեղանակիցները, որոշակի դոզա ընդունելուց հետո, խնդրեցին ինձ՝ «մի բան երգա՝ լաց ըլնենք»: Մեր մշակույթի մեջ, կարծում եմ, կա՝ սպասել այնպիսի ազդակների, որոնցից կարելի է լաց լինել, եւ դրանից ստանալ գեղագիտական հաճույք: Այդ է պատճառը, հավանաբար, որ բասացական տեղեկատվությունը մեզանում ավելի լավ է մարսվում եւ տարածվում, քան դրականը: Նույնիսկ՝ եթե դա սուտ է:
Ֆինլանդայի Տամպերե քաղաքում տեղակայված փախստականների ընդունման կենտրոնում այս գիշեր հրդեհ է ծագել: Ըստ Yle հեռուստաընկերության տեղեկությունների՝ շենքից տարհանվել է ավելի քան 100 մարդ:
ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի և ՌԴ պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվել են փոխգործակցության առկա հարցերն ու հեռանկարները: Գագիկ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների միջև միշտ եղել է ակտիվ համագործակցություն և սա հերթական դրսևորումն է` արդեն ԵԱՏՄ շրջանակում»:
Հարցին՝ եթե «ոչ»-ի դաշտն ավելի միասնական լիներ, հնարավո՞ր է՝ այլ պատկեր ունենայինք, Ա. Բադալյանն այսպես արձագանքեց. ««Ոչ»-ի դաշտում աշխատող ուժերը միասնական էին, ստրատեգիական առումով նրանք միասնական էին, շատ տեղամասերում նրանք համատեղ պահել են այդ «ոչ»-ը»:
«Ընդդիմությունը բացարաձակապես ոչ մի բացթողում չի ունեցել, ամեն ինչ արել է շատ ճիշտ, դրա համար էլ փայլուն հաջողություն էր արձանագրել թվերի տեսքով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ խոսելով սահմանադական բարեփոխումների հանրաքվեի մասին:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորները ներկայացրել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի նոր պլան, հայտնում է Reuters-ը:
Մենք խոսում ենք սերնդափոխության մասին եւ ավելի արժեքային սերնդափոխության մասին է խոսքը, ոչ թե տարիքային։ Երկրորդն էլ, այո՛, հիմնական թիմը ձեւավորված է երիտասարդ մարդկանցից, բայց մենք այս պահին մին֊ չեւ 50 եւ դրանից բարձր տարիքի անդամներ ունենք, որոնք պետք է մասնակցեն մեր աշխատանքներին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Կրասնոդարի երկրամասի Տուափսեի շրջանային թիվ 2 ծննդատանը մահացած երիտասարդ հղի Յանա Պլակսիայի մահվան պատճառ է դարձել ուժեղ դեղամիջոցի ներարկումը:
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ:
«Ես կարող եմ պատկերացնել, թե ինչ են զգում ողջ աշխարհի մուսուլմանները Փարիզի հարձակումներից հետո, զգում են, որ իրենց հետապնդելու են այլոց գործողությունների պատճառով: Լինելով հրեա՝ իմ ծնողներն ինձ սովորեցրել են, որ մենք պետք է դիմակայենք հարձակումներին ցանկացած հասարակությունում: Անգամ եթե այդ հարձակումն այսօր քո դեմ ուղղված չէ, երբևիցե ազատության սահմանափակումը կվերաբերի յուրաքանչյուրին»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տարբեր առիթներով դժգոհություն է հայտնել սահմանադրագետ Վարդան Պողոսյանի բարեկամներից, որոնք իր ենթակայության տակ են աշխատում։ Վարդան Պողոսյանի որդին՝ Արման Պողոսյանը, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատող Է։
Թուրքական ռազմական ինքնաթիռները հատել են Իրաքի օդային տիրույթն ու ռումբ նետել երկու երկրների սահմանային հատվածում, հայտնում է Fars News գործակալությունը:
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 10-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Վաշինգտոնը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել բռնություններից, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին` «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով մեկնաբանելով վերջին ժամանակներում հաճախակի դարձած հրադադարի խախտումները:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ նկատել է, որ Ռուսաստանը շատ կարևոր դեր է խաղում Սիրիայի հակամարտության կարգավորման գործընթացում, հայտնում է LifeNews-ը:
Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը, հայտարարեցին ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ, ելույթ ունենալով Կոնգրեսի շենքում, որտեղ անց էր կացվում Լեռնային Ղարաբաղի անկախության տարեդարձին նվիրված միջոցառում:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա ընթացքում «Շենգավիթ» բժշկական կենտրոնում աղմկոտ մահացության մի քանի դեպքեր արձանագրվեցին, որոնցից երկուսը գրանցվեցին անցած ամսվա ընթացքում:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 00.52-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավարությունը հայաստանյան օգտատերերից ամենամեծ թվով դիմումներն է ստանում սույն ցանցի այս կամ այն օգտատիրոջ էջն արգելափակելու համար։