Ինչո՞վ է պայմանավորված «Սնիկերս», «Մարս» և «Թվիքս» շոկոլադների գների կտրուկ իջեցումը
«Այդ ուղղությամբ հանձնաժողովը մեծ ծավալի ուսումնասիրություններ է իրականացնում: Ասեմ, որ միայն գներով չէ պայմանավորված խնդիրը: Հանձնաժողովը ընդլայնել է ուսումնասիրությունը, նաև այլ ուղղություններով է ուսումնասիրություններ իրականացնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պարզե՞լ են՝ ինչի՞ հետևանք էր «Սնիկերս», «Մարս» և «Թվիքս» շոկոլադների գների կտրուկ իջեցումը:
Արտակ Շաբոյանն ասաց, որ հանձնաժողովում լսումներ են ընթանում, հրավիրել են ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին, և աշխատանքներն ընթացքի մեջ են: Նա նշեց նաև, որ այդ ոլորտում բազմաթիվ ներկրողներ կան: