
«Սպարտակի» երկրպագուները կպատժվեն Թուրքիայի դրոշներն այրելու համար

Ռուսաստանի ֆուտբոլի միության վերահսկիչ-կարգապահական կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցը կոմիտեի հերթական նիստի ժամանակ նշել է, թե ինչ չափով է պատժվելու «Սպարտակը»՝ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Կռիլյա Սովետովի» հետ խաղի ժամանակ Թուրքիայի դրոշներն այրելու համար:
«Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» խաղի ժամանակ «Սպարտակի» երկրպագուների կողմից Թուրքիայի դրոշներն այրելու համար վերհսկիչ-կարգապահական կոմիտեն 100 հազար ռուբլի տուգանք է նշանակել և նախազգուշացրել ակումբին, որ կրկնվելու դեպքում ավելի խիստ պատժամիջոցներ կկիրառվեն: Երկրպագուները պատժվել են ատելություն սերմանող քայլեր կատարելու համար:
Ի սկզբանե պատիժ նախատեսված չի եղել, քանի որ ստեղծվել է տպավորություն, թե երկրպագուներն ամեն անգամվա նման ճայթուկներ են այրում: Բայց որոշ ԶԼՄ-ների տեսանյութերն ապացուցեցին, որ Յուրա Մովսիսյանի դաշտ դուրս գալու ժամանակ այրվել են Թուրքիայի դրոշներ:
Սիրարփի Աղաբաբյան