ԱՄՆ կառավարությունը հաստատել է Թուրքիային «խելացի» ռումբերի վաճառքի փաստը: Ինչպես հայտնում է milliyet.com.tr-ն, առաջին փուլում Թուրքիա կուղարկվի 1000 միավոր «խելացի» ռումբ:
Ֆրանսիական ոստիկանությունը պարզել է նոյեմբերի 13-ին Փարիզի Bataclan համերգասրահի վրա հարձակմանը մասնակցած երրորդ մահապատ ահաբեկչի ինքնությունը:
«Նախկինում եղած ընտրությունների հետ համեմատականներ անցկացնելով` այս անգամ մասսայական խախտման դեպքեր չեն եղել: Մենք որևէ մեկին համոզելու խնդիր չունենք: Քայլ առ քայլ ընտրությունները մեր երկրում կատարվում են ավելի թափանցիկ և ավելի օրինական: Տարիների ընթացքում այն խախտումների տեսակները, որոնք եղել են 10-15 տարի առաջ, այսօր բացարձակ անցել են պատմության գիրկը, օրինակ` լույսերը հանգցնելը, տուփերը գողանալը, ընտրատեղամասերի մոտ աղմուկները: Դուք ասում եք` լցոնում եք արել, որը փաստ չէ: Փաստն այն է, որն արձանագրվել է»:
Իրանում պայթյունի հետևանքով 3 ոստիկան է զոհվել, հայտնում է «Տասնիմ» գործակալությունը:
Դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր Ազգային ժողովում 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ 2016 թվականի բուջեի մասին օրենքը:
Դեկտեմբերի 8-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։
Երկու կիսամյակ տևողությամբ նախամագիստրոսական ծրագիրն անց կկացվի Երևանում, իսկ մագիստրոսակնաը՝ ԱՄՆ-ի Չիկագո-Քենթ իրավունքի դպրոցում, որը կտևի մեկ կիսամյակ:
Անցած 5 տարում քաղաքական էլիտան փոխել է Սահմանադրությունները Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում: Նախագահ Իլհամ Ալիևը հետևեց կենտրոնաասիական պետությունների և Բելառուսի օրինակներին՝ չեղյալ հայտարարելու նախագահական ժամկետի սահմանափակումները, ինչը նրան թույլ տվեց նախագահական երրորդ ժամկետում պաշտոնավարել:
ԱՄՆ-ն ստուգում է իրանական բալիստիկ հրթիռի հնարավոր գործարկման փաստը, որը գործարկվել է այս տարվա նոյեմբերին՝ խախտելով ՄԱԿ-ի օրենքները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քանի դեռ Սահմանադրությունն ու օրենքները չեն դարձել հանրային կյանքի կազմակերպման հիմնաքարը, Հայաստանի յուրաքանչյուր ղեկավար փորձելու է կառուցել այնպիսի մակդիրներով պետություն, որը հարիր կլինի իր ճաշակին ու կուսակցական առաջնահերթություններին:
«50 հազար մարդ հանձնաժողովական էր, ամեն մեկն իր շահով է եկել, դարձել հանձնաժողովի անդամ: Ես դեպքեր գիտեմ, երբ ընդդիմադիր ներկայացուցչին կաշառել են, որ ինքը ձայն չհանի: Ուրեմն՝ մի արեք ընդդիմություն-իշխանություն պայքար: Հանրաքվեն անցել է այնպես, ինչպես սովորաբար մեր ընտրություններն անցնում են, ես առաջընթաց դեռ չեմ գրանցում»:
«Որպես ցեղասպանությունը վերապրածի ժառանգ՝ ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր չեն դադարում իրենց կյանքը նվիրաբերել հանուն այլոց փրկության: Հուսով եմ, որ այսօրվա իրադարձությունը կօգնի հանրության ուշադրությունը հրավիրել մարդկային կյանքի եւ մարդու արժանապատվության անձեռնմխելիությունն ապահովելուն եւ հումանիտար գործունեությանը սատարելուն ուղղված՝ կառավարությունների կողմից կոլեկտիվ հանձնառությունն ստանձնելու անհրաժեշտությանը»,- հայտարարում է «100 LIVES» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Կառավարությունն ունի տնտեսության զարգացման իր տեսլականը և ունի քաղաքական կամք այն դարձնել իրականություն՝ ներառելով մեր հասարակության կառուցողական մոտեցումները: Վստահ եմ, որ միասին կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը, մեր Հայաստանը:
Աշխատանքից ազատվելու դիմումս սահմանադրության հանրաքվեի հետ որևէ կապ չունի, կառավարության աշխատակազմի հետ ես որևէ խնդիր չունեմ, Ռուբեն Զաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական են:
«Հանրաքվեն համարում ենք կայացած, մենք ունենք կոնկրետ թվեր և փաստեր: Արդյունքները ցույց տվեցին, որ այդ աղմուկը շինծու էր, և նույնիսկ երբ այսօր նայում ենք գրավոր բողոքներին, դրանք ցույց են տալիս, որ աղմուկը տեղին չէր, և մեր այն քաղաքական ուժերը, որոնք չհասան իրենց ցանկացած արդյունքին, պետք է երկար խոսեն կեղծիքներից, բայց փաստերն այլ բան են ասում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում «Վոլֆսբուրգը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (3:2), «Ռեալը» ջախջախեց «Մալմիեին» (8:0), իսկ «Յուվենթուսը» պարտվեց «Սևիլիային» (0:1):
Դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը մենք ուշադրությամբ հետևել ենք քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ՝ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը: Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում:
Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ։
Ինչպես հայտնում է Habertürk-ը, Իրանից Թուրքիա մատակարարվող բնական գազի մատակարարման ծավալները նվազել են 28-30 միլիոն քմ-ից՝ հասնելով 14-15 միլիոն խմ-ի:
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբույքան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ներկայացված է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում ադրբեջանական գումարտակները:
Խոսելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ Ազատության հրապարակում սկսած գործընթացի մասին՝ Մ. Բադեյանը նշեց, որ նրանք հաջողության չեն հասնելու. «Հանրաքվեն ցույց տվեց, թե իրականում ժողովուրդն ում կողմնակիցն է, բայց եթե ուզում են շարունակել, ապա դա նրանց սահմանադրական իրավունքն է: Իմ գնահատմամբ՝ որևէ հաջողության չեն կարող հասնել, որովհետև հանրության մեջ հենարան չունեն»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, որը, ըստ նրա, կառավարության համար պարտավորություն է:
Թուրքիան ռուս լրագրողների համար նոր կանոններ է սահմանել երկրում աշխատելու համար, հայտնում է TASS-ը: Այս մասին հայտնել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանությունից:
Կապալային եղանակով իրականացվող շինարարության գինը ձևավորվում է կատարվելիք աշխատանքների ծավալների արժեքից` ներառյալ նյութերի արժեքները, վերադիր ծախսերը, հարկային պարտավորությունները, ընդ որում` հարկային պարտավորությունները և վերադիր ծախսերը կազմում են շինարարության գնի 35%-ը:
Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է Թուրքիայի տարածքը, որտեղ բուժում էր ստանում ու ներկայում գտնվում է Լիբիայում: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը՝ հղում կատարելով տեղի աղբյուրներին:
Բաղրամյան փողոցում Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ պայքարի օրերին «Ֆոտոլուր»-ի հեղինակած հայտնի լուսանկարը` Վահրամ Բաղդասարյանի հեղինակությամբ, տեղ է գտել նաև «Ռոյթերս»-ի տարվա ամենահաջողված ու տպավորիչ լուսանկարների շարքում։
168.am-ի տեղեկություններով՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող, պահեստազորի մայրո Գարիկ Խաչիկի Մարությանն Արմավիրի մարզի Հայթաղ համայնքից է: Դեկտեմբերի 4-ին ձերբակալված մայորը ծնվել է 1977թ. մարտի 3-ին:
Նա աղջկա հետ եկավ ԱԺ նիստների դահլիճ, ու մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ աղջկան տարել է իր աշխատասենյակ, սակայն փոքրիկն այսպես է արձագանքել. «Ասում է՝ բայց սա քո տեղը չէ, ասում եմ՝ ո՞նց իմ տեղը չէ, ասում է՝ բա, այստեղ ո՞նց են ասում՝ անջատեք խոսափողը»: