«Լսելով նրանց՝ տպավորություն է ստեղծվում, որ երկարատև բանակցությունների արդյունք վարկերը կառավարությունը միանգամից նախաձեռնեց ու 1-2 ամսում ստորագրեց: Իրականությունն այլ է, այդ վարկերը քննարկվում են երկար ժամանակ»,- ասաց վարչապետը:
«Ինչպես և աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանում էլ տարեկան բյուջեն հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները: Ի վերջո, տարվա գլխավոր ֆինանսական փաստաթութը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական առաջնահերթությունների, հնարավորությունների ու ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Դեկտեմբերի 7-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում գտնվող կանգառներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևում կարող է լինել ոչ միայն շարքային խուլիգանություն, այլև իսկական հարձակում:
Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ական երկու պատգամավորներին շանտաժի փորձ անելու մեղադրանքով հուլիսի 27-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի խցակիցը զինված հանցախմբի գործով կալանավորված Փանիկ գյուղի բնակիչ Գևորգ Ջնդոյանն է։
Փրփուրը բերանին իշխանավորների եւ նրանց մերձավորների անուններն արտասանելը (ի դեպ, 1994-ի ամռանն էր, որ Աշոտ Մանուչարյանն առաջին անգամ ասել է «Գրզո»` շարժելով հավաքվածների ատելությունն այն ժամանակվա ՆԳ նախարարի բարեկամի նկատմամբ)` դա, անշուշտ, բարձրացնում է հասարակական ջերմաստիճանը, բայց չի նպաստում հասարակության կազմակերպմանը:
Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/ արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Բրիտանական BBC կորպորացիան հայտնում է, որ հակաասադական ուժերը լքում են Հոմս քաղաքը, որը գտնվում է Դամասկոսից ընդամենը 160 կիլոմետր հեռավորության վրա:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռուսական երկրորդ ավիաբազայի շինարարության մասին տեղեկությունը, հայտնում է RIA Novosti-ն:
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):
Երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Նորք Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնում բուժում ստացող, հակառակորդի հրետակոծության հետևանքով դեկտեմբերի 5-ին ականապայթյունային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Խաչատրյանին:
ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամները ձայների մեծամասնությամբ աջակցել են երկրի տարածք առանց այցագրի (վիզայի) մուտք գործելու ծրագրի խստացմանը ահաբեկչական սպառնալիքների պատճառով:
2015 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Գերմանիայի ոստիկանությունը մի քանի ստուգայց է իրականացրել երկրում, որպեսզի հայտնաբերի ահաբեկչական բջիջի հիմնադիրներին, որը ահաբեկչություններ էր ծրագրում Բեռլինում: Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով Գերմանիայի դաշնային դատախազությանը:
Ընտանիքի կրտսեր անդամը`10-ամյա Վահան Թեքեյանը սովորում է Լիբանանի Նազարյան վարժարանի 5-րդ դասարանում: Նազարյանի տնօրինությունը նույնպես տեղյակ չէ իրենց աշակերտի ճակատագրից:
Հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և Գ. Մարությանին առաջդրվել մեղադրանք պետական դավաճանության համար:
ՌԴ ԱԳՆ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը կոշտ արձագանք է պահանջում ԵԱՀԿ-ից՝ կապված Թուրքիայի կողմից «Ռոսիա-1» հեռուստաալիքի նկարահանող խմբի արտաքսման հետ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շվեդիայում հայտնաբերված հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան. նա 2013-ին Երևանում առևանգել էր ընկերուհուն:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել թուրք-սիրիական սահմանի հարևանությամբ խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի պարամետրիկ ինքնագրիչ սարքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ակումբում չեն պլանավորում ետ գնել հարձակվողներ Մարիո Բալոտելիին և Ալեսիո Չերչիին, որոնք վարձակալվել են, համապատասխանաբար, «Լիվերպուլից» և «Ատլետիկոյից»:
«Կարևոր չէ, կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ, բայց ընտրվել են այդ երկրները: Մարդիկ պետք է պաշտպանեն այդ ընտրությունները: Ամենագլխավորը ֆուտբոլը նոր երկրներ բերելն է: Պետք է դա ընդունել: Քաթարի պրոբլեմները` կապված ինֆրաստրուկտուրայի և կլիմայի հե՞տ: Կարծում եմ, նրանք ամեն ինչ կհաղթահարեն»:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ Լամբադա կամրջիվրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը վարույթ է ընդունել մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի դեպքով հարուցված քրեական գործը: Նոյեմբերի 27-ին քրեական գործը մակագրվել էր այս դատավորին, իսկ նոյեմբերի 30-ին նա որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու մասին:
Ըստ Ս. Ներսես Շնորհալու կանոնի. «Արյան մերձավորություն ունեցող ազգականների պսակը ևս թող ոչ ոք չօրհնի, եթե երկու կողմերը չորրորդ սերնդի ամբողջությունը կատարելապես չունեն…
Նավթային մագնատ Ջոն Ռոքֆելլերի անունը մինչև հիմա համարվում է հարստության սիմվոլ:
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում սահմանադրական հանրաքվեի տեղամասերում ձայների գերակշիռ մասը ստացել է «Այո»-ն: