ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը շարունակում է ՀՀ պետական բյուջեի միջոցները ծառայեցնել սեփական բիզնես շահերին:
Իրանի հարավ-արևմուտքում՝ «Բուշեր» ատոմակայանից 105 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է RIA Novosti-ն:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նավթով լի ավտոցիստեռնները, որոնք պատկերված են ՌԴ պաշտպանության նախարարության լուսանկարների վրա, ուղևորվում են ոչ թե Թուրքիա, այլ Սիրիայի շրջաններ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 2 տոկոսով նվազել է հացի արտադրության՝ նույնն է, թե սպառման ծավալները:
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին Հայաստանում չէ: Նա զբաղված է իր բիզնես ծրագրերով, և տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը:
Գինեկոլոգիական բաժնի որոշ բժիշկներ դիմում են գրել եւ ազատվել աշխատանքից: Նրանց մի մասն աշխատանքի է անցել «Մալաթիա» բժշկական կենտրոնում: Տեղեկացնենք, որ այս օրերին ԲԿ-ն հայտնվել է ՀՀ ֆինանսների նախախարության ուշադրության կենտրոնում:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Վրաստանի նախագահ ԳեորգիՄարգվելաշվիլիի կողմից իրեն երկրի քաղաքացիությունից զրկելու փաստը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թբիլիսիի Բախտրիոնի փողոցում իրավապահները «Տոյոտա» մակնիշի վրա ամրացված ինքնաշեն նռնակ են հայտնաբերել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նոյեմբերի 24-ից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչ մի հարված չեն հասցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը, այսինքն՝ ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցումից հետո, գրում է Reuters-ը:
Սիրիայում տարածվում է լեյշմանիոզ կոչվող վտանգավոր հիվանդությունը, որը քայքայում է մարդկանց մարմինը: Լեյշմանիոզը հայտնի է վաղուց, սակայն ներկայում այն Սիրիայում ախտահարել է մեծաթիվ մարդկանց, քանի որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները սպանվածների մարմինները նետում են փողոցներում:
2015 թվականի դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում անցկացվող հավաքի կազմակերպիչները, շարունակելով զարգացնել սադրանքներ տարածելու և ՀՀ ոստիկանության հետ բախումներ հրահրելու՝ վերջին օրերին դրսևորած իրենց վարքագիծը, հերթական անգամ նախաձեռնել և իրականացրել են օրենքի՝ իրենց նախապես պարզաբանված պարզ և հստակ պահանջները խախտող մի շարք գործողություններ:
Լիբանանում մահապարտ ահաբեկիչն իր տանը գործի է դրել պայթուցիկ սարք, կան զոհեր ու վիրավորներ, հայտնում է The Daily Star-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ «նվազագույնը 1 անձ, ով առնչություն է ունեցել ահաբեկչություններին», ուղևորություն է կատարել Մեծ Բրիտանիա մինչ Փարիզի իրադարձությունները:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:
Իրաքը հայտարարել է, որ թուրք զինծառայողների մուտքը երկրի հյուսիսային հատված, խախտում է իր ինքնիշխանությունը ու պահանջել է անհապաղ դուրս բերել երկրի տարածքից թուրքական զորքերը:
Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցից դեպի Հերացի փողոց տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Վալերի Կեչինովը «Սպորտ-Էսպրեսին» տված հարցազրույցում մեկնաբանել է «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Ես նույնիսկ աշխատավարձի եռապատկման առաջարկի դիմաց չեմ հեռանա «Բարսելոնայից»: Անհնար է դա պատկերացնելը: Չի կարելի պատկերացնել նաև, որ Մեսսին այլ թիմ կհեռանա: Դա նույնպես անհնար է»:
25-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախազգուշացված լինելով հանցագործության մասին, սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ու գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, արտաամուսնական կապերի մեջ գտնվող ընկերոջը խանդելու և իրեն դավաճանելու համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, Ոստիկանությունում գրավոր հաղորդում է տվել այն մասին, թե իբր ընկերն առաջարկել է իր հետ ունենալ սեռական հարաբերություն, սակայն մերժում ստանալուց հետո, նա բռնաբարել է:
Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է թեկուզ մի փոքր տեսնել ապագան և իմանալ, թե ինչպիսի իրադարձություններ են մեզ սպասվում:
Պողոս առաքյալի թուղթը, որ ուղղված էր կորնթացիներին, իր մեջ ներառում է այն բոլոր հատկանիշները, որ պիտի ունենա յուրաքանչյուր մարդ:
Սովետական հայտնի սրտի վիրաբույժ, հայտնագործող, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիան իր հարցազրույցներից մեկում ամբողջովին հեղափոխել է ավանդական դիետաների մասին պատկերացումները: Բժշկի խոսքերով՝ սննդի մասին պատկերացումները հնացած են և սխալ:
Ամանորյա տոները յուրահատուկ ծեսերի և ավանդույթների ժամանակահատված է:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբերին ՌԴ-ից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կազմել է 14.2 մլրդ դրամ, ուղղակի ներդրումներինը՝ 14.4 մլրդ դրամ։
Սահմանադրությունը Հայաստանում փաստաթուղթ է, որն ավելի շատ է ոտնահարվել, քան բոլոր օրենքները՝ միասին վերցրած: Սահմանադրությունը փաստաթուղթ է, որի խախտումը դարձել է Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի անխախտ նորմ: