
«Եթե մարդը չի ուզում խաղալ, պետք է նրան բաց թողնել». Կեչինով

Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Վալերի Կեչինովը «Սպորտ-Էսպրեսին» տված հարցազրույցում մեկնաբանել է «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կեչինովը նշել է, որ «Սպարտակում» Մովսիսյանի հետ արդեն հույսեր չեն կապում:
«Ըստ իս, Յուրան իրեն արդեն մեկ այլ առաջնությունում է պատկերացնում: Այո, նա լավ գոլեր է խփել և լավ հանդիպումներ անցկացրել, բայց մնացած դեպքերում չունի ցանկություն և կայծ աչքերում: Եթե մարդը չի ուզում խաղալ, պետք է նրան բաց թողնել»,- նշել է Կեչինովը:
Սիրարփի Աղաբաբյան