
Հայաստանում բնակչության թվի նվազման պատճառով հացի սպառումը նվազել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 2 տոկոսով նվազել է հացի արտադրության՝ նույնն է, թե սպառման ծավալները:
Նկատենք, որ տարիներ շարունակ պաշտոնապես արձանագրվում է, որ Հայաստանում հացի սպառման ծավալը չի փոխվում: Խնդիրն այն է, որ հացի ու նաև աղի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում, և ՀՀ-ում կար քաղաքական որոշում՝ հացի սպառման ծավալների փոփոխությունը պաշտոնապես չարձանագրել:
Սակայն բնակչության թվի նվազման պատճառով հացի սպառումը այնքան է նվազել, որ պաշտոնական վիճակագրությունն այլևս ի վիճակի չէ ամբողջությամբ թաքցնել դա»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: