Ինչպես կազմակերպել անմոռանալի Նոր Տարի հարազատների համար
Ամանորյա տոները յուրահատուկ ծեսերի և ավանդույթների ժամանակահատված է: Ամեն տարի կրկնվում են միևնույն բաները` զարդարել եղևնին ընտանիքով, գնել մանդարին, շամպայն, փաթեթավորել նվերներ…
Հին բարի ավանդույթները դա շատ ջերմ և հաճելի է, բայց բազմազանությունը հարկավոր է նրա համար, որպեսզի տոնը հիշվի` որպես իսկապես վառ և արտասովոր իրադարձություն: Այս մի քանի գաղափարները կօգնեն Ձեզ կախարդական անակնկալներ անել հարազատների համար: Ուրախությունի սիրելի մարդկանց աչքերում լավագույն նվերն է, որի համար արժե ջանալ:
Գաղափարներ Նոր Տարվա համար:
1. Երջանկության գրություններ
Տարվա ընթացքում հավաքեք հաճելի իրադարձությունների մասին գրություններ, որոնք կատարվել են Ձեր կյանքում: Տարվա վերջում` դեկտեմբերի 31-ին կարդացեք բոլորը: Գերազանց տրամադրությունը և ժպիտը ապահովված են:
2. Վառիր ամբողջ տխրությունը
Գրիր հիասթափություններդ և վիրավորանքներդ թղթի վրա և վառիր: Դա շատ հետաքրքիր ծես է. այդպես Դուք կարող եք կտրել Ձեր կապը բացասական էմոցիաներից:
3. Ուղարկեք Ձեր հարազատներին իսկական թղթե բացիկներ
Պատկերացրեք, ինչպիսի ուրախ տրամադրություն կունենան Ձեր հարազատները, երբ հայտնաբերեն իսկական շնորհավորական բացիկ:
4. Թխեք բլիթներ «կանխագուշակություններով»
Այսպիսի հասարակ անակնկալները շատ գնահատելի են, չէ որ լավ բարեմաղթանքները հաճելի են բոլորի համար:
5. Հագնվեք ինչպես Ձմեռ պապը
Կամ Ձյունանուշը: Եվ այդ տեսքով հյուր գնացեք ամանորյա ամբողջ տոների ընթացքում:
6. Պատրաստեք յուրահատուկ ընտանեկան տոնածառ
Այս գեղեցիկ տոնածառի մեջ պետք է լինեն ընտանիքի բոլոր անդամների ձեռքերը:
7. Նամակ գրեք Ձմեռ պապիկին
Այս սիմվոլիկ ուղերձը կօգնի ավելի լավ հասկանալ ինքներդ Ձեզ. Դուք կիմանաք Ձեր նվիրական ցանկությունները:
8. Ընկերական հավաքույթներ` գլինտվեյնով
Հրավիրեք ընկերներին և հետաքրքիր երեկույթ անցկացրեք` ըմպելով գլինտվեյն: Դա հիասքանչ եղանակ է` հին տարին ճանապարհելու և հիշելու այն բոլոր ամենալավ բաները, ինչ կատարվել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը