
Նախաճաշդ տուր թշնամուդ. ակադեմիկոս

Սովետական հայտնի սրտի վիրաբույժ, հայտնագործող, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիան իր հարցազրույցներից մեկում ամբողջովին հեղափոխել է ավանդական դիետաների մասին պատկերացումները: Բժշկի խոսքերով՝ սննդի մասին պատկերացումները հնացած են և սխալ: Ահա թե ինչ է ասել նա.
««Նախաճաշը կեր ինքդ» արտահայտությունը, որով նկատի ունենք ամբողջական նախաճաշ, շատ սխալ է: Քանի որ, երբ արթնանում եք, օրգանիզմն անցնում է աշխատանքային ռեժիմի, նստում եք սեղանի շուրջ, լիքը ափսեով միս, հաց եք ուտում և մի մեծ բաժակով ինչ-որ բան եք խմում, ապա հագնվում եք, գնում եք աշխատանքի: Ֆիզիոլոգիայի տեսանկյունից՝ ես վաղուց նկատել եմ, որ հին վիրաբույժներն առավոտը սկսում էին մեկ գավաթ սուրճով: Իսկ կեսօրին լանչ էին ուտում, որն ընդամենը մեկ բուտերբրոդ էր: Երեկոյան նրանք վերադառնում էին տուն, սովորականի պես ճաշում էին, ապա գնում էին լողավազան՝ լողալու:
Այդ իսկ պատճառով, հիմա ես խորհուրդ եմ տալիս՝ նախաճաշդ տուր թշնամուդ, ճաշին մի փոքր բան կեր, երեկոյան սովորականի պես կեր և ֆիզիկական վարժություններ կատարիր: Իմ կարծիքով՝ այն երկրներում, որտեղ երկար են ապրում, հենց այս սկզբունքով են առաջնորդվում»:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը