Բաժիններ՝

Ողողեք բերանը քունջութի յուղով

Քունջութի օտակար հատկանիշների մասին շատերը գիտեն: Իսկ ահա քունջութի յուղով բերանը ողողելու սովորությունը մեզ է հասել այուրվեդից: Ըստ fithacker.ru կայքի՝ այն լավացնում է առողջությունը, օրգանիզմը մաքրում է տոքսիններից և ամրացնում է իմունիտետը:

Այս գործողության համար ձեզ անհրաժեշտ է չզտված քունջութի յուղ կամ կոկոսի յուղ:

Գործողությունը

1թ/գ յուղով առավոտյան դատարկ ստամոքսին ողողեք բերանը 15-20 րոպե: Գործողությունը կարող է տհաճ թվալ: Կարող եք սկսել մի քանի րոպեից՝ հասնելով 20 րոպեի: Բերանը ողողեք և յուղը թափեք, ոչ մի դեպքում չի կարելի յուղը կուլ տալ, քանի որ այդ յուղն իր մեջ է կուտակում օրգանիզմի բոլոր տոքսիններն ու մանրէները: Վերջում բերանը ողողեք գոլ ջրով, ապա լվացեք ատամները:

Կարդացեք նաև

Նմանատիպ ողողումներ կարելի է կատարել ամեն օր, որոշ մարդիկ այն կատարում են օրական 3 անգամ:

Օգտակար հատկանիշները

  • Ողողումն օգնում է ամրացնել բերանի խոռոչի առողջությունը
  • Պայքարում է էկզեմայի, ակնեի և մաշկային այլ հիվանդությունների դեմ
  • Այս ճանապարհով կանխարգելում եք բրոնխիտն ու հայմորիտը
  • Կանցկացնեք անքնությունը, գլխացավերն ու միգրենը
  • Կլավացնեք նյութափոխանակությունն ու իմունային համակարգը:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=Ie3zRwD5ygg

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս