Այսօր Ուսանողության միջազգային օրն է,եւ ավանդույթի համաձայն, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը կրթաթոշակներ եւ շնորհակալագրեր հանձնեց հանրապետության մոտ երկու հարյուր ուսանողների։
Նոյեմբերի 13-ին՝ ուրբաթ երեկոյան, Փարիզում կատարված ահաբեկչությունը ցնցել էր նաև ֆուտբոլային հասարակությանը: Պատճառն այն է, որ ահաբեկչական գործողություններից մեկը տեղի է ունեցել «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում այն ժամանակ, երբ ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպումը: Ֆուտբոլային աշխարհը տարակուսում էր՝ արդյո՞ք ապահով է Ֆրանսիայում անցկացնել Եվրոպայի առաջնությունը:
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է բաց թողնել նոյեմբերի 21-ին կայանալիք Էլ Կլասիկոն:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ուշ երեկոյան, շրջագայության ժամանակ, Գյուրջյան փողոցի թիվ 9 շենքի մոտ գտնվող կրպակի հետնամասում հանդիպել են 4 անձանց, որոնցից մեկը նկատելով ոստիկաններին՝ տաբատի գրպանից նետել է մի փաթեթ:
Սա բնականաբար ճանապարհ էր դեպի բախումներ: Մենք հրաժարվում ենք այդ ճանապարհից՝ ուղի հարթելով երկխոսության, համերաշխության, հանդուրժողականության եւ միասնականության համար: Միգուցե ոմանց պետք են բախումներ եւ ցնցումներ, բայց մեզ հարկավոր են ոչ թե բախումներ, այլ հզոր եւ համերաշխ Հայաստան:
«Մինսկի խմբում ՌԴ դերակատարությանը վտանգ, այսպես թե այնպես, չի սպառնում, սակայն Մոսկվան բաց չի թողնի միակողմանի գործողությունների իրականացման որևէ առիթ` դրա առաջացման դեպքում»:
Ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը մերժում է սահմանադրական փոփոխությունները: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նկատելով, որ այլ կերպ չէր էլ կարող լինել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի պատվիրակությանը՝ Ֆեդերացիայի նախագահ, Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ Սվեյն Առնե Հանսենի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Քրիստիան Միլցը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
26-ամյա Աբդեսլամն իր տվյալներով ամրագրել է հյուրանոցի 311 և 312 համարները և դրանց համար վճարել է կրեդիտ քարտով: Պարբերականի փոխանցմամբ՝ ահաբեկիչները հյուրանոց են ժամանել ահաբեկչությունից 2 օր առաջ: Նաև նշվում է, որ այդ հյուրանոցում չկա տեսանկարահանման համակարգ:
Աշխարհը ցնցած ահաբեկչությունն ու մեր պետության նկատմամբ հարևան երկրի դիվանագիտական դիվերսիայի փորձը ինձ ստիպում է այսօրվա հայտարարությունների ժամին Հայաստանի ներքին վիճակին ու դրանում մեղավորներին ուղղված քննադատությունս թողնել քառօրյայի մյուս օրերին:
«Մեր շտաբը հավաքում է հանրաքվեի իրականացման համար արդեն արվող խախտումները»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկից հափշտակություն կատարած անձի ինքնությունը:
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ թևակոխել ենք սահմանադրական փոփոխությունների եզրափակիչ փուլ և կարևորեց բովանդակային քննարկումը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանին և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները Սիրիայի հարցում առաջընթաց են ապրում: Այս մասին ռուսական «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քեմերոնը հայտարարել է խորհրդարանում:
Փարիզում գտնվող բրիտանական BBC հեռուստաալիքի լրագրող Գրահամ Սաչելն այսօր չի կարողացել զսպել իր հուզմունքն ուղիղ հեռարձակման ժամանակ, հաղորդում է dailymail.co.uk-ը։
Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունյանի մարմինը: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան բարեկամների միության գանձապահ Վահե Խաթչերյանը:17-ամյա հայ աղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 3 օր կորած էր համարվում:
Բոյկոտն ամեն ինչ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության վրա բարդելու քաղաքականության շարունակությունն է, որը միայն մեկ իմաստ ունի՝ արդարացնել հայկական դիվանագիտության խայտառակ գործելաոճը, ավելի ճիշտ՝ անգործությունը:
Արթուր Ղազարյանի (մականունը Տույ) պատժի կրման տիպը փոխվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Նա պատիժը կրելու է բաց տիպով:
«Այո և ոչ» քարոզարշավի ժամանակ այսօր Գյումրիում թեժ բանավեճ տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանի միջև: Վերջինս իշխանություններին մեղադրում էր կոռուպցիայի մեջ և կոչ արեց իշխանություններին պայքարել օլիգարխներ դեմ, ինչին ի պատասխան Սամվել Ֆարմանյանն արձագանքեց. «Քո կուսակցության ղեկավարն ո՞վ է, ասա՝ ո՞վ է»: Նարեկ Այվազյանն ի պատասխան ասաց. «Օլիգա՞րխ է»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է ողջ աշխարհում փնտրել և ոչնչացնել Սինայի թերակղզում Airbus A321 օդանավի կործանման պատճառ դարձած ահաբեկչության բոլոր մասնակիցներին։ Նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցի ընթացքում, գրում է lifenews.ru-ն։
Ցանկացած երկրի զինվորական ուժերը կարող են կանխել ահաբեչությունը, եթե օգտագործեն փորձաքննություն անցած, մարդկային ռեսուրսների վրա հիմնված առաջատար ռազմական տեխնոլոգիան՝ Անպարտելի պաշտպանության տեխնոլոգիան (ԱՊՏ):
Նոյեմբերի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից գողություն է կատարվել:
«Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունենալու 2017թ. համամասնական ընտրակարգով: Ես համոզված եմ և ամեն ինչ պիտի անել, որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չունենա: Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվում են 2018թ.: Կա մի տարբերակ, որն ավելի շուտ աբսուրդի ժանրից է՝ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում իր անունը գրի 200-րդը, ընտրություններն ավարտվեն, կրկնում եմ՝ համամասնական ընտրությունները, 150-160 հոգի 2018թ. հետո ցուցակից դուրս գա և նա դառնա պատգամավոր»:
Նոյեմբերի 18-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսական ավիաընկերությունները ստացել են այն երկրների ցուցակը, որտեղ թռիչքների ժամանակ անվտանգության հատուկ կանոններ է պետք կիրառել: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ընկերություններից մեկին:
Իրավապահ մարմինները Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում պայուսակ են հայտնաբերել:
ԻՊ-ը տնօրինվում է մի քանի երկրների կողմից, ինչպիսին Թուրքիան է, Սաուդիան Արաբիան և այլք: Հայաստանը սպառնալիքի ենթակա է, Հայաստանը ևս կարող է դառնալ հարվածների թիրախ, եթե ԻՊ-ին ֆինանսավորող երկրները դա ցանկանան և Հայաստանի դեմ պատճառ ունենան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Մարտունու ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև:
«Օրակարգում հարցն է, թե մեր հասարակությունն ինչո՞ւ պետք է սահմանադրական փոփոխություններին ասի՝ «այո»: Թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն «այո» ասում, այդ հարցին բավականաչափ անդրադարձել ենք»: