ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հաշվի առնելով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրականացված հարձակումն ու 2 հայ զինծառայողների սպանությունը, շտապ կոչով դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին, որպեսզի վերջիններս խելամտություն դրսևորեն ու իրագործեն ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ Էլիոթ Էնգելի և այլ կոնգրեսականների ներկայացրած առաջարկները։
Դաշնակցության անդամները «Այո»-ի ակտիվ քարոզարշավ են անցկացնում մարզերում: Բագրատ Եսայանը նոր է վերադարձել Կոտայքի ու Արագածոտնի մարզերից: «Մարդկանց հետաքրքրվածությունը կար, կային մարդիկ, որոնք ավելի շատ «Ոչ»-ի կողմից էին հարցեր տալիս, բայց մեր խումբը բավարար չափով կարողություն ու հնարավորություն ունեցավ բացատրելու՝ ինչո՛ւ պետք է այո ասեն: Ընկալումը շատ լավ էր, մարդիկ շատ բարյացակամ էին»,- իր տպավորություններով կիսվեց Բագրատ Եսայանը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ի դրությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Ամենակարևորն այն է, որ խաղի հավասար պայմաններ ապահովվեն ամերիկացի, ֆրանսիացի, ռուս և այլ գործարարների համար, որպեսզի նրանց հանդեպ հավասար վերաբերմունք լինի Հայաստանի կառավարության, արդարադատության, դատարանների, իրավական համակարգի կողմից»,- ասում է դեսպանը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
«Առավոտ» թերթը զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի հետ – Հետևո՞ւմ եք սահմանադրական բարեփոխումների «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավին ՝ հեռուստաշոուի տեսքով։ Ի՞նչ տպավորություն եք ստացել։ Հնարավո՞ր է՝ Դուք մասնակցեք դրան։ – Հնարավոր է։ Բայց որ ասեմ հատուկ հետևում եմ այդ շոուին՝ չէ, որովհետեւ ես այլ ձեւի քարոզարշավի եմ մասնակցում։ Մարդկանց հետ շփվում եմ տարբեր ֆորմատով, […]
Սիրելի ուսանողներ, դուք ապրում եք այնպիսի մի ժամանակաշրջանում, որը հետաքրքիր է իր ոչ միօրինակության ու բարդության մեջ, որը, հարուստ լինելով մարտահրավերներով, միաժամանակ, ինքնադրսեւորման ու իրացման մեծ հնարավորություններ է ստեղծում հատկապես երիտասարդության, այդ թվում եւ ուսանողության համար:
«Մեր հանձնառությունը չի սահմանափակվում սրանով, սա ուղղակի սկզիբն է և աշխատանքը սկսվում է այս պահից: Որպեսզի մենք կարողանանք ապահովել առաջընթաց, պետք է քննարկումները շարունակենք: Մենք միտք ունենք քննարկումները առաջիկա տարիներին խորացնել, որ կոնկրետ արդյունքներ ապահովենք,- ասաց Է.Հաֆները՝ բարձր գնահատելով մասնավոր հատվածի մասնակցությունը,- Իրենց հաջողությունը մեր հաջողությունն է, մեր հաջողությունը իրենց հաջողությունն է լինելու: Ես կուզենայի տնտեսական կապերը բարգավաճեն և առաջ գնան»:
Թուրքիայի ափերի մոտ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ժամը 09:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ահարոնյան փողոցի 28 տան այգում ծառից կախված տղամարդու դի կա:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ կիրակի օրը դաշնակցականների մի խումը ԱԺ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, մեկնել է Արարատի մարզ։ Դաշնակցականները հանդիպում են ունեցել Բերքանուշ գյուղի մանկավարժների հետ և նրանց հորդորել «Այո» ասել սահմանադրական հանրաքվեին։
Փարիզի Էյֆելյան աշտարակը նոյեմբերի 16-ին կրկին բացվել է այցելուների համար, ընդ որում` այն մինչ չորեքշաբթի լուսավորված կլինի Ֆրանսիայի դրոշի գույներով:
Նոյեմբերի 16-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ոմն Սերյոժա և հայտնել, որ Հանքավան գյուղի «Տաք ջրի» մոտ վթար է տեղի ունեցել:
Հանքավանում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը ոստիկանության ձեռնարկած գործողությունների արդյունքում արդեն ոստիկանությունում է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկում, Սարավանում, Մեղրիում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում` ձնախառն անձրև:
Արագածոտնի մարզի Արագած գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով:
«Ինչպես «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը, ՍԱՊԾ պետի հրամանի համաձայն՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների Գայ պողոտա 16, Ռուբինյանց 15/5, Կոմիտասի 60/2 հասցեներում գործող մասնաճյուղերում նոյեմբերի 12-14-ին իրականացվել է դիտարկում եւ հսկիչ գնում «Բաղրամյանի ալյուր» ապրանքանիշի նկատմամբ: Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Երեւան Սիթի» սուպերմարկետներում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանելիության ժամկետով 5 փաթեթ ալյուր, որոնք անմիջապես հանվել են իրացումից, մակնշման հետ կապված այլ խախտումներ չեն հայտնաբերվել»:
Սամբիստ Կարենը իրականացնելով իր հանցավոր մտադրությունը` 2008թ. ապրիլի 22-ին` ժամը 16.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Տիգրան Մեծ 10 հասցեում գործող խանութի բակից ատրճանակի բռնակով հարվածելով՝ առեւանգել է Ռուբեն Ղազարյանին եւ նստեցնելով «Համմեր» մակնիշի սեւ գույնի 99UL555 պետհամարանիշի ավտոմեքենան՝ տեղափոխել է Էրեբունի թանգարանի հարակից տարածքում գտնվող բացօթյա սրճարան, որտեղ իրեն է սպասել Թեւոսիկը: Նշված վայրում Կարեն Բագրատունյանը, Թեւոս Սաֆարյանը եւ քննությամբ չպարզված այլ անձինք Ռուբեն Ղազարյանին ծեծել են:
Գործարարներից միայն Գագիկ Ծառուկյանն է իր խոստումը կատարել՝ մթերել ու փողն էլ տվել։ Մյուս մթերողները խոստացել են գումարը տալ մարտ-ապրիլ ամիսներին, և քանի որ այս տարի կոնյակի արտահանումը տասն անգամ անկում է գրանցել, գյուղացիները հույս չունեն, որ գոնե այդ ժամանակ կստանան իրենց փողերը։
Դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, թե ՀՀ ԱԳ նախարարը բանակցություններ է վարում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը չեզոքացնելու համար։ Հակահայ այս խայտառակ զեկույցը, որը քննարկման է դրվելու ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, ամբողջությամբ չեզոքացնել, բնականաբար, հնարավոր չէ, և փորձ է արվելու գոնե այնտեղ տեղ գտած հակահայ ձևակերպումները չեզոքացնել։
Բռնեցին հանցանքի պահին, հանցանքի վայրում, նկարահանող խմբի աչքի առաջ:
2015 թվականի ապրիլին գիշերելով ընկերոջ տանը՝ Ա.Կարապետյանը ննջասենյակի պահարանից հափշտակել է ընկերոջ մոր ոսկյա երկու մատանին, իսկ ամիսներ անց՝ 2015 թվականի հունիսի 3-ին, նույն ընկերոջ տանը գիշերելով՝ ննջասենյակի պահարաններից հափշտակել է 22.000 ՀՀ դրամ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 17-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Արցախի փող., Երկաթուղայինների, Աճեմյան փողոցների, Աճեմյան փող. 1-ին և 2-րդ նրբանցքների ջրամատակարարումը:
«As» պարբերականը հայտնում է, որ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն իսկ քննարկում է Բենզեմային վաճառելու տարբերակները:
Մահացածներից մեկը 27-ամյա երիտասարդ է Արմեն անունով, մյուսները եղբայրներն են՝ 25-ամյա Վարդան Գալստյանը և 35-ամյա Վահե Գալստյանը:
Ուրբաթ 13-ը պարզապես սնահավատություն է: Պետք չէ ավտոբուսից ուշանալը, ոտքը քարին դիպչելը, տրանսպորտից ուշանալը և տարբեր անհաջողություններ կապել թվերի և օրերի հետ: Իրականում սնոտիապաշտությունը մեզ զրկում է պատասխանատվությունից՝ մեր անհաջողությունները կապելով օրվա կամ թվի հետ:
Նոր տարին գերազանց նվերով սկսելու ավանդույթը փոխանցվել է սերնդեսերունդ:
Մատիտների հետքերից և թանաքից ազատվելու համար: Երբ երեխաների մոտ արթնանում է ոգեշնչումը, նրանց երևակայության արդյունքները հայտնվում են տան տարբեր անկյուններում: Արդյունքում՝ կարող են «վնասվել» ձեր սիրելի իրերը, հագուստը, պատերը: Հետքերի վրա պարզապես ատամի մածուկ քսեք, թողեք մի քանի րոպե, ապա մաքրեք:
20-20-20 կանոն: Սա պարտադիր կանոն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամեն օր քաշ կորցնել: Երբ առավոտյան արթնանում եք, անհրաժեշտ է 20 անգամ պրես անել, օրվա ընթացքում անհրաժեշտ է 20 րոպե քայլել կամ վազել և 20 աստիճան բարձրանալ:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով` 2015թ. սեպտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել շուրջ 169.3 միլիոն դոլար։ Օգոստոսի համեմատ տրանսֆերտների ներհոսքն աճել է մոտ 9 միլիոն դոլարով։ Սակայն նախորդ տարվա սեպտեմբերին տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 203.2 մլն դոլար` 33.9 միլիոն դոլարով շատ։