Բաժիններ՝

Նավասը կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է բաց թողնել նոյեմբերի 21-ին կայանալիք Էլ Կլասիկոն:

Ըստ Sport պարբերականի՝ դարպասապահը ցավեր ունի աճուկային հատվածում և նախատեսում է ընդհանուր թիմի մարզումներին միանալ միայն նոյեմբերի 19-ից:

Մադրիդցիների մարզչական շտաբը մտադիր չէ ռիսկի ենթարկել դարպասապահի առողջությունը: Նավասը «Բարսելոնայի» հետ խաղում խաղադաշտ դուրս կգա միայն այն դեպքում, եթե ոչ մի ցավ չզգա:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Նավասը Լա լիգայում բաց է թողել «Ռեալ Մադրիդի» մասնակցությամբ վերջին երկու հանդիպումները:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30