Բաժիններ՝

ՈՒԵՖԱ-ն հաստատում է՝ Եվրո-2016-ը կանցկացվի Ֆրանսիայում

Նոյեմբերի 13-ին՝ ուրբաթ երեկոյան, Փարիզում կատարված ահաբեկչությունը ցնցել էր նաև ֆուտբոլային հասարակությանը: Պատճառն այն է, որ ահաբեկչական գործողություններից մեկը տեղի է ունեցել «Ստադ Դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում այն ժամանակ, երբ ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպումը: Ֆուտբոլային աշխարհը տարակուսում էր՝ արդյո՞ք ապահով է Ֆրանսիայում անցկացնել Եվրոպայի առաջնությունը:

Ֆրանսիայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ժյուստ Ֆոնտենը կարծիք էր հայտնել այն մասին, թե լավ կլինի, եթե Եվրո-2016-ը տեղափոխվի մեկ այլ երկիր:

Բոլոր հարցերի պատասխանը փոխանցում է AP-ը: Ըստ աղբյուրի՝ ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ չնայած ահաբեկչական գործողությունների շարքին՝ 2016-ի ամռանը նախատեսված մրցաշարը չի տեղափոխվի Ֆրանսիայից:

Ինչպես և ավելի վաղ նախատեսված էր, եզրափակիչ փուլի վիճակահանությունը կանցկացվի դեկտեմբերի 12-ին` Փարիզում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս