Ատամի մածուկի օգտագործման 11 անսովոր եղանակ
Steptohealth.ru կայքը գրում է, որ ատամի մածուկը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով:
1. Մատիտների հետքերից և թանաքից ազատվելու համար: Երբ երեխաների մոտ արթնանում է ոգեշնչումը, նրանց երևակայության արդյունքները հայտնվում են տան տարբեր անկյուններում: Արդյունքում՝ կարող են «վնասվել» ձեր սիրելի իրերը, հագուստը, պատերը: Հետքերի վրա պարզապես ատամի մածուկ քսեք, թողեք մի քանի րոպե, ապա մաքրեք:
2. Հայելիներին քրտնել չթողնելու համար: Երբ լոգանք ենք ընդունում, մեծ քանակով գոլորշու պատճառով հայելիները քրտնում են: Դրանից խուսափելու համար հայելիների վրա մի փոքր ատամի մածուկ քսեք և տարածեք:
3. Ակնեի դեմ պայքարի համար: Այն կօգնի ազատվել նաև բշտիկներից: Պարզապես քսեք բշտիկների վրա, թողեք մի քանի րոպե և մաքրեք:
4. Եղունգները մաքրելու համար: Եղունգների տակ հավաքվում է շատ կեղտ՝ անկախ մեր գործողություններից: Այդ պատճառով, եթե ցանկանում եք ազատվել բակտերիաներից, մի փոքր ատամի մածուկ քսեք եղունգներին:
5. Դեզոդորանտ ձեռքերի համար: Եթե սոխով և սխտորով սիրելի ճաշատեսակները պատրաստելուց հետո չեք կարողանում ազատվել սրանց բնորոշ հոտից, ձեռքերին մի փոքր ատամի մածուկ քսեք և լվացեք:
6. Բիժուտերիայի նկատմամբ հոգ տանելու համար: Ատամի մածուկի կազմի մեջ մտնող բաղադրիչները կարող են օգնել նաև մետաղական աքսեսուարները սպիտակեցնելու և փայլեցնելու համար:
7. CD դիսկերը վերականգնելու համար: Հաճախակի օգտագործումն ու սխալ պահպանելը հանգեցնում են նրան, որ CD և DVD դիսկերի վրա խազեր են հայտնվում: Դրանից ազատվելու համար դրանց վրա ատամի մածուկ քսեք և մաքրեք նուրբ շորով:
8. Ավտոմոբիլի նկատմամբ հոգ տանելու համար: Ատամի մածուկի մի փոքր հատվածը կարող է լուծում դառնալ այնպիսի խնդրի համար, ինչպիսին է ավտոմոբիլի լաքապատված հատվածը:
9. Վնասվածքներ, այրվածքներ, խայթոցներ: Ատամի մածուկը կարող է օգտակար լինել նաև այրվածքների, միջատների խայթոցների դեպքում:
10. Դաշնամուրը մաքրելու համար: Փոշին, արտաքին գործոնների ազդեցությունը, մատների հետ կոնտակտը հանգեցնում են նրան, որ ժամանակի ընթացքում դաշնամուրի ստեղները կորցնում են փայլն ու դառնում մուգ գույնի: Գործիքը տեսքի բերելու համար օգտագործեք ատամի մածուկ:
11. Տնային կենդանիների հոտից ազատվելու համար: Մի փոքր ատամի մածուկը լցրեք ջրի մեջ՝ այն լցնելով ձեր ընտանի կենդանիների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը