Թուրքիայի հնարավոր անցումը կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին, չի հանգեցնի ավտորիտար իշխանության, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ Մոսկվա):
Դերասան Ռոբերտ դե Նիրոն Մոսկվայում իր ռեստորանի բացման արարողության ժամանակ հայտարարել է, որ դեմ չէր լինի ստանալ ռուսական քաղաքացիություն, ինչպես դա վերջերս արեց բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը, հայտնում է РЕН-ТВ-ն:
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննվեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի դիմումը։ Ա.Մովսիսյանը, հիշեցնենք, սպառնացել էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխներն, ովքեր հանդգնել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանված «ԱՆ-12»-ի 2 սև արկղերը, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Հարավային Սուդանի տրանսպորտի, ճանապարհների ու կամուրջների նախարար Կուոնգ Դանխեր Գատլուակին:
Անդրադառնալով ԼՂ հակամարտթյանը` ռուսաստանցի վերլուծաբանն ասաց, որ հայկական կողմի համար կա մի կարմիր գիծ, որից այն կողմ ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ն, ինչն Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների սանձազերծման կհանգեցնի:
Մոսկվայի շրջանում թանձր մառախուղի պատճառով օդանավակայաններում հետաձգվել է գրեթե 30 չվերթ: Այս մասին է վկայում օնլայն-չվացուցակը, հայտնում է Rosbalt-ը:
Ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Հակոբ Ինջիղուլյանը ամուսնանում է:
Տուժածներից մեկը, որն ունի կոնքի ոսկրերի և անրակի կոտրվածքներ նոյեմբերի 9-ին բարեհաջող վիրահատվել է: Մյուս հիվանդի առողջական վիճակը կայուն է, առկա է դրական տեղաշարժ: Բուժօգնությունն իրականացվում է ողջ ծավալով:
Նոյեմբերի 10-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ում` Սարավան կոչվող հատվածում, առկա է մերկասառույց, առաջացել են խցանումներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Քրդստանի աշխատավորական»կուսակցության (PKK) զինյալները կրակ են բացել զինվորական ավտոշարասյունը Թուրքիայի հարավ-արևելքում՝ Հաքքարի նահանգի Յուքսեքով շրջանում:
Ռուսական իշխանությունները չեն բացառում, որ Եգիպտոսում ռուսական А321 ինքնաթիռի աղետը դարձել է «եգիպտական հատուկ ծառայությունների դավաճանության» հետևանք:
Համայնքի ղեկավարի խոսքով, ըստ հարազատների, նա գնացել է բարեկամի տուն, որտեղից դուրս գալուց հետո նրան չեն տեսել:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։
Իրավապահ մարմինների աշխատակիցները պարզում են երկու աղջիկների մահվան հանգամանքը, որոնց մարմինները հայտնաբերվել էին Մոսկվայի մարզի Սերգիևո-Պոսադի շրջանում, հայտնում է LifeNews-ը:
«Մեր ընտրակեղծարարության ինստիտուտը, արջի ծառայության ինստիտուտն այնքան է կատարելագործվել, հասցվել ոսկերչական մակարդակի, որ չկա վստահություն: Այդուհանդերձ, ամեն ինչ կախված է քաղաքական կամքից»
«Ես խոսել եմ Քարիմի հետ: Հավատում եմ նրան: Ասել եմ նրան, որպեսզի նա շատ զգույշ լինի: Մեզ բոլորիս է պետք զգույշ լինել»,- Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանին է մեջբերում է Marca-ն:
«Շատ բան չկա ասելու, բոլորն էլ տեսնում են, որ այս բյուջեն արտացոլում է բոլոր այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին»
Ավարտվեց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անակնկալ աշխատանքային այցը Երևան, որի մասին հայտարարվեց նրա Երևան ժամանելուց ընդամենը երկու օր առաջ։ Այցի անսպասելի բնույթը լայն քննարկումների և հետաքրքրության առարկա դարձավ համացանցում:
«Մենյու Գրուպ» ընկերությունը ավարտին է հասցրել մոտ 720 000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ երկու դիտորդական կազմակերպության պահանջները ՀՀ իշխանությունները չեն կատարել:
Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի Վարվառա Կարաուլովան, ով կասկածվում է ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու մեջ, հրաժարվել է իր 4 փաստաբաններից 2-ից, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոր կառավարության ձևավորումից հետո կայցելի Ադրբեջան: Այս մասին այսօր հայտնել է թուրքական Bugun թերթը:
ՀԱԿ առաջարկությունը՝ մատերի թանաքոտումը, ըստ Հ.Սահակյանի, չի ընդունվել, քանի որ ԿԸՀ-ն կարգերը պետք է հաստատի, գնումների գործընթաց պետք է իրականացվի:
Սիրիահայ պատմաբան Գևորգ Յազճյանն ասյօրվա ասուլիսին ներկայացրեց քեսաբահայերի ու հալեպահայերի վիճակը, և ընդհանուր վիճակը Սիրիայում:
2012 թվականից մայրաքաղաքում տեղադրվում են «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարաններ:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի 100 LIVES (100 Կյանք) նախագիծը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ներկայացնելով երգահան եւ բանաստեղծուհի Մարինե Ալեսի «Ձեզանից մեկը….» խորագիրը կրող համերգաշարը: Մեկնարկը տրվեց հոկտեմբերի 28-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, այնուհետեւ հոկտեմբերի 30-ին շարունակվեց Թբիլիսիում՝ Կոտե Մարջանաշվիլիի անվան ակադեմիական թատրոնում եւ եզրափակվեց Սանկտ Պետերբուրգում՝ Պետական Էրմիտաժի թատրոնում: Թբիլիսիում կայացած համերգին ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Նոյեմբերի 10-ը տասնամյակներ շարունակ ձեր մասնագիտական օրն է եղել և այսօր էլ տոնում եք՝ հիշողությա՛ն իրավունքով, նվիրումի ու վաստակի՛ իրավունքով, օրենքին ու ժողովրդին անմնացորդ տված պարտքի՛ իրավունքով:
ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զբաղվելու է «այո»-ի ակտիվ քարոզարշավով:
Ըստ նախագծի նախատեսվում է. Վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին տրամադրել 1 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ։ Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։