
«Ես հավատում եմ Բենզեմային». Զինեդին Զիդան

«Ռեալի» երկրորդ թիմի մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ֆրանսիացու թիմը հանգստյան օրերին հաղթել է «Ֆուենլաբրադուին» 3:2 հաշվով, իսկ նրա որդին` Էնցոն, մնացել է փոխարինողների նստարանին: Սակայն լրագրողներին հետաքրքրում էր լեգենդի կարծիքը Քարիմ Բենզեմայի մասին, ով կարող է հայտնվել ճաղերից այն կողմ:
«Ես խոսել եմ Քարիմի հետ: Հավատում եմ նրան: Ասել եմ նրան, որպեսզի նա շատ զգույշ լինի: Մեզ բոլորիս է պետք զգույշ լինել»,- Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանին է մեջբերում է Marca-ն:
«Էդեգորը իսկապես լավ հանդիպում անցկացրեց: Նա լավ է խաղում բոլոր հանդիպումներում, սակայն վերջինում շատ բարձ մակարդակի վրա խաղաց:
Ես պահեստայինների շարքում էի թողել Էնցոյին, որովհետև երբեմն պետք է այդպիսի ընտրություն կատարել: Սա առաջին թիմը չէ, և այստեղ յուրաքանչյուրը պետք է խաղային պրակտիկա ձեռք բերի»,- ասել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը