Բաժիններ՝

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման ձերբակալված է

Ֆրանսիացի հարձակվողին իրական ազատազրկում է սպառնում: Բենզեման ձերբակալվել է Վերսալի դատական ոստիկանության կողմից` մոսկովյան «Դինամոյի» նախկին կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով:

Ավելի վաղ 4 կասկածյալներ, որոնց թվում՝ նաև «Կուբանի» և «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսսեն, ձերբակալվել էին Վալբուենային շանտաժի ենթարկելու կասկածանքով:

Նրանք սպառնացել էին Մաթյո Վալբուենային, հաստատելով, որ իբր իրենց մոտ են գտնվում ինտիմ բնույթի տեսագրություններ, որոնց բովանդակությունը չի բացահայտվում:

Ոստիկանությունը բաց է թողել Սիսսեին, որի դեմ բավարար ապացույցներ չեն եղել, իսկ մյուս 3 ձերբակալվածները մնում են՝ որպես գլխավոր կասկածյալներ:

Կարդացեք նաև

Հոկտեմբերին Բենզեման ձերբակալվել էր իսպանական Ոստիկանության կողմից` առանց վարորդական իրավունքի մեքենան վարելու համար, որից նրան զրկել էին փետրվարին:

Ավելի վաղ ֆրանսիացի հարձակվողը կասկածվում էր անչափահաս աղջկա հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս