Բաժիններ՝

«Չելսի» – «Ասթոն Վիլլա» 2:0. Հիմա «Չելսին» լավագույնը չէ Անգլիայում, բայց այն ունի գերազանց մարզիչ և ֆուտբոլիստներ. Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին բավարաված է «կապույտների» թիմային խաղով և կարգապահությամբ:

«Մեր թիմը լավագույնը չէ Անգլիայում, բայց մենք ունենք շատ լավ մարզիչ և շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք աշխատում են դուրս գալ բարձր մակարդակի վրա: Մեր խաղով մենք կոնպենսացրինք վստահության և ինքնագնահատանքի պակասը: Երբ վստահությունն ամուր չէ, Դուք կորցնում եք Ձեր մակարադակը:

Տակտիկայի տեսանկյունից «Չելսին» շատ կարգապահ խաղաց, հատկապես պաշտպանությունում: Դա հոյակապ թիմային խաղ էր, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ցուցադրեցին ֆանտաստիկ անհատական մակարդակ: Իմ խաղացողները ցուցաբերեցին պայքարելու ցանկություն, արդյունքի համար կռիվ տալու միասնություն և պատրաստակամություն»,- ասել է Մոուրինիոն BBC-ին:

«Ասթոն Վիլլայի» հետ խաղը հաղթանակ բերեց «կապույտներին» (2:0):

«Չելսին» դուրս եկավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս