
Թեյլոր Սվիֆթի նոր՝ սեքսուալ լողափային ֆոտոսեսիան

Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ով գլխավորել է ամենահարուստ երիտասարդ հայտնի անձանց վարկանշային աղյուսակը, դարձել է GQ ամսագրի նոր համարի հերոսուհին, հայտնում է korrespondent.net-ը:
25-ամյա Թեյլորը կեցվածք է ընդունել նուրբ ու միաժամանակ սեքսուալ կերպարում, իսկ ֆոտոսեսիան տեղի է ունեցել լողափին:
Աղջիկը կադրում հայտնվում է բիկինիով, որի վրայից հագել է տունիկա:
Ամսագրի համարը նվիրված է երգչուհու ու նրա նախկին ընկերների հարաբերություններին, որոնց թվում քիչ չեն հայտնի դեմքերը՝ Հարրի Սթիլին, Ջեյք Ջիլենհոլւ, Ջո Ջոնասն ու Թեյլոր Լոտները:
Նա խոստովանել է, որ գրեթե բոլորի հետ էլ պահպանում է ընկերական ջերմ հարաբերությունները, սակայն չի սիրում, երբ այդ թեման մասին գրում են ԶԼՄ-ները: