Ողբերգական վրաերթ Երևանում. կինը տեղում մահացել է. ամուսնուն տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Չաուշի փողոցում՝ Նազարբեկյան թաղամասի հարևանությամբ, «ЗИЛ» մակնիշի 34 ՍV 205 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ ամուսնուն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտաբ օգնության ավտոմեքենան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորն ամուսիններ էին և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, նրանք Վայոց Ձորի մարզի բնակիչներ էին և Երևան էին եկել՝ մանկատներից մեկից երեխա որդեգրելու համար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: