Բաժիններ՝

13 մարզիչներ կմասնակցեն ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացին

Հոկտեմբերի 15-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը, որին մասնակցում են Ա արտոնագիր ունեցող 13 մարզիչներ՝ Արթուր Պետրոսյանը («Ցյուրիխ»), Լիանա Հայրապետյանը (Հայաստանի աղջիկների մինչև 17 տարեկանների հավաքական), Արամ Ոսկանյանը («Բանանց»), Վարուժան Սուքիասյանը («Արարատ»), Վահե Յաղմուրյանը(«Արարատ»), Կարեն Բարսեղյանը («Արարատ») Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Արտակ Օսեյանը («Փյունիկ»), Անդրանիկ Զանազանյանը («Բանանց»), Արթուր Ոսկանյանը («Բանանց»), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ»), ինչպես նաև Տիգրան Եսայանը և Ժոլտ Հոռնյակը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ղեկավար Մարկ Լելևրը:

Հոկտեմբերի 15-16-ը կկայանա դասընթացի առաջին՝ ներածական մոդուլը, իսկ հոկտեմբերի 19 ից 22-ը մարզիչները կանցկացնեն Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որտեղ Շվեդիայի, Սերբիայի և Ասիայի կոնֆեդերացիայի ներկայացուցիչ մարզիչների հետ մեկտեղ կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի Student Exchange Group ծրագրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031